Ապուշների ուղևորությունը

«Ապուշների ուղևորությունը», 2015 թվականին «Անտարես» հրատարակչության «XXI.» մատենաշարով հրատարակած Հրաչյա Սարիբեկյանի երթուղային վեպը։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան, 160 էջ։

Ապուշների ուղևորությունը
«Ապուշների ուղևորությունը» գրքի շապիկը (2015)
ՀեղինակՀրաչյա Սարիբեկյան
Տեսակերթուղային վեպ
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր160 էջ
ԽմբագիրԱրքմենիկ Նիկողոսյան
Կազմի հեղինակ«Անտարես» մեդիա հոլդինգ
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԱնտարես
Հրատարակման տարեթիվ2015
ԳՄՍՀ978-9939-51-844-2
ՀՏԴ821.19-31
ԳՄԴ84(5Հ)-44
Պարգև(ներ)Հայաստանի գրողների միության և Հայերի համաշխարհային կոնգրեսի անտիպ վեպի «Հայը 20-րդ դարի սկզբին» մրցանակ[1]

Ստեղծագործությունն արժանացել է Հայաստանի գրողների միության և Հայերի համաշխարհային կոնգրեսի անտիպ վեպի «Հայը 20-րդ դարի սկզբին» մրցանակին։

Վեպը եղել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագծի վարկանիշային աղյուսակում[2]։

Գրքի հանձնարարական խմբագրել

1990-ականների սկզբի հայաստանյան իրականության բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան են մնում, բազմաթիվ հարցեր առեղծվածի քողով են պատված, իսկ բազմաթիվ հարցերի մասին գերադասելին ընդհանրապես լռությունն է։ Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը» «երկաթուղային վեպը» ռելսերին է դնում հարցեր, որոնց շուրջ մինչ այժմ առեղծվածային լռություն է։ Օրինակ՝ ի՞նչ եղան Բաքվի ու Ադրբեջանի մյուս քաղաքների հոգեբուժարանների հայ հիվանդները... Ուստի վեպի հերոսների ուղևորությունը յուրատեսակ ուղևորություն է նաև ընթերցողի համար և նույնքան վտանգավոր. «սարիբեկյանական իրականության» մեջ ընթերցողից հերոսի, նույնն է թե ապուշի վերածվելու սահմանը չափազանց հարաբերական է։

Գրախոսություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել