Ապոստոլոս Կոնտոս (հուն․՝ Απόστολος Κόντος, նոյեմբերի 22, 1949(1949-11-22), Հունաստան), հույն նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ։ Համարվում է լավագույն խաղացողներից մեկը Աթենքի «Պանատինաիկոսի» պատմության մեջ և հանդիսանում է ակումբի բոլոր ժամանակների առաջատար ռմբարկուն[1]։ Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքականի ավագ խմբի անդամն էր երկար տարիներ։ Խաղացել է հարձակվող պաշտպանի և թեթև հարձակվողի դիրքերում, թեև վերջինս է եղել նրա հիմնական դիրքը։

Ապոստոլոս Կոնտոս
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 22, 1949(1949-11-22) (74 տարեկան)
ԾննդավայրՀունաստան
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունբասկետբոլի մարզիչ և բասկետբոլիստ

Պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել

Կոնտոսը սկսել է իր ակումբային կարիերան «Իոնիկոս» բասկետբոլային ակումբում։ Իր հաջորդ ակումբի՝ Աթենքի «Պանատինաիկոսի» հետ հաղթել է Հունական լիգայի 9 առաջնություններում (1971, 1972, 1973, 1974, 1975, 1977, 1980, 1981, 1982) և Հունաստանի գավաթի 3 մրցաշարերում (1979, 1982, 1983)։ Խաղային կարիերան ավարտել է «Աթենքի ԱԷԿ» ակումբում։

Հունաստանի առաջնության բարձրագույն մրցումներում վաստակել է ընդհանուր առմամբ 8,712 միավոր, որը 1963–64 մրցաշրջանից ի վեր 4-րդ առավելագույն միավորն է[2]։

Կարիերա ազգային թիմում խմբագրել

Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքականի ավագ թիմի կազմում Կոնտոսն անցկացրել է 114 խաղ՝ վաստակելով ընդհանուր 1111 միավոր[3]։ Նույն հավաքականի կազմում մասնակցել է 1972 թվականի նախաօլիմպիական մրցաշարին, 1973 և 1975 թվականների Եվրոպայի առաջնություններին[4]։

Մարզչական կարիերա խմբագրել

Խաղային կարիերան ավարտվելուց հետո Կոնտոսը դարձել է բասկետբոլի մարզիչ։ 1993–94 մրցաշրջանում եղել է «Աթենքի ԱԷԿ»-ի գլխավոր մարզիչը։

Մրցանակներ և նվաճումներ խմբագրել

Խաղային կարիերա խմբագրել

  • 9× Հունաստանի լիգայի չեմպիոն. (1971, 1972, 1973, 1974, 1975, 1977, 1980, 1981, 1982)
  • 3× Հունաստանի գավաթակիր (1979, 1982, 1983)
  • Հունաստանի բասկետբոլի առաջնության 4-րդ անընդմեջ առաջատար ռմբարկու՝ Հունաստանի A ազգային լիգայում վաստակած 8,712 ընդհանուր միավորով (1963–64 մրցաշրջանից մինչ այժմ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Τα “κανόνια” του ελληνικού Πρωταθλήματος: Απόστολος Κόντος (հուն.).
  2. Τα κανόνια του ελληνικού Πρωταθλήματος: Απόστολος Κόντος (հուն.).
  3. «ΚΟΝΤΟΣ ΑΠΟΣΤΟΛΟΣ (հուն.)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  4. Apostolos KONTOS (GRE).

Արտաքին հղումներ խմբագրել