Ապոմիքսիս (հուն․՝ apo - առանց և անգլ.՝ mixis- խառնում), կենդանիների և բույսերի անսեռ բազմացման եղանակ (ավելի նեղ իմաստով՝ սաղմն առաջանում է առանց բեղմնավորման)։

Նկարագրություն խմբագրել

Ապոմիքսիսը կուսածնության ձևով բնորոշ է որդերին,միջատներին, ձկներին, երկկենցաղներին, ավելի շատ՝ բույսերին (դաշտավլուկազգիներ, աստղածաղկազգիներ, վարդածաղկազգիներ, սատապազգիներ և այլն), որոնց մեծ մասը մշակաբույսեր են։ Այս տեսակները մեծ մասամբ պոլիպլոիդներ են և մեյոզի բաժանման հետևանքով ու դրա հետ կապված ճեղքումից առաջանում է համեմատաբար կայուն սերունդ։ Սրանով է հիմնավորված հետերոզիսի պահպանման համար բույսերի ընտրասերման ժամանակ Ապոմիքսիսի կիրառումը։ Գործուն հետաքրքրություն են ներկայացնում քրոսոմների քանակի կրկնապատկման եղանակով պոմիքսինային հապլոիդներից հոմոզիգոտային գծերի ստացման մեթոդների մշակումը։ Այն արագացնում է եգիպտացորենի և միամյա այլ մշակաբույսերի հոմոզիգոտների գծերի տրամախաչումից ստացվող հիբրիդային սերմերի արտադրությունը, ինչպես նաև հնարավոր է դառնում ստեղծելու բազմամյա հատապտղային և այլ բույսերի բարձրահետերոզիսների ձևեր։ Ապոքսիսը լայնորեն օգտագործվում է ցիտրուսայինների, թզենու, կերային հացաբույսերի ընտրասերման ժամանակ, նաև խնձորենու միասեռ, դիմացկուն պատվաստակալ ստանալու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։