Խնձորենու ծաղիկներ (Ֆաբերժեի ձու)

Ֆաբերժեի ձու

«Խնձորենու ծաղիկներ» (ռուս.՝ Цветы яблони), ոսկերչական ձու, որը դարձավ Կելխի 7 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում ռուս արդյունաբերող Ալեքսանդր Կելխի համար։ Այն ստեղծվել է 1901 թվականին[1]։ Ոսկերչական ձուն Ալեքսանդր Կելխը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ Վարվառա Կելխին[2]։

Խնձորենու ծաղիկներ
Ստեղծման թնական1901
ՊատվիրատուԱլեքսանդր Կելխ
Ներկա սեփականատեր
ՍեփականատերԼիխտենշտայն և Վարվառա Բազանովա
ՀավաքածուԼիխտենշտայնի պետական թանգարան
Դիզայն և նյութեր
ՆյութերՆեֆրիտ (միներալ), ոսկի, արծաթ, արծնապակի, ալմաստ և թավիշ
Բարձրություն11,5 սանտիմետր
Լայնություն14 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Խնձորենու ծաղիկներ» ոսկերչական ձուն այսօր պահպանվում և ցուցադրվում է Լիխտենշտայնի ազգային թանգարանում[3] (Վադուց, Լիխտենշտայն

Դիզայն

խմբագրել

«Խնձորենու ծաղիկներ» ոսկերչական ձուն պատրաստել է Ֆաբերժեի ընկերության ոսկերիչ Միխայիլ Պերխինը։ Այն պատրաստված է զարդատուփի տեսքով։ Ստեղծվել է մոդեռն և ճապոնական արվեստի ոճերով։ Ձուն ստեղծված է սիբիրական կանաչ նեֆրիտից։ Տեղադրված է չորս քանդակազարդ ոսկյա ոտքի վրա, որոնք ստեղծվել են խնձորենու ճյուղերի տեսքով։ Այդ ճյուղերը, որոնք ստեղծված են կարմիր և կանաչ ոսկուց, տարածվում են ձվի ողջ մակերևույթով։ Ճյուղերին կան տերևներ և ծաղիկներ։ Ծաղկաթերթիկները պատված են սպիտակ էմալով, իսկ յուրաքանչյուր ծաղկի կենտրոնում վարդագույն ֆոնին տեղադրված են ադամանդներ[4]։

Անակնկալ

խմբագրել

Այս պահի դրությամբ «Խնձորենու ծաղիկներ» ոսկերչական ձվի անակնկալը կորսված է[2]։

Պատմություն

խմբագրել

«Խնձորենու ծաղիկներ» ոսկերչական ձուն պատրաստվել է Ֆաբերժեի ընկերությունում՝ 1901 թվականին։ Ալեքսանդր Կելխը ձուն կնոջը՝ Վարվառա Կելխին է նվիրել նույն թվականի Զատկի տոնին[3]։

1910-ական թվականներին Վարվառա Կելխը տեղափոխվում է Փարիզ՝ իր հետ տանելով բոլոր 7 ոսկերչական ձվերը։ 1920 թվականին այն գնում է Փարիզի «A La Vieile Russie» պատկերասրահը։ 1928 թվականին մի անհայտ գնորդ ԱՄՆ-ից ձեռք է բերում այն։ Մինչև 1994 թվականը այն մնացել է ԱՄՆ-ում՝ մասնավոր հավաքածուում։ 1994 թվականին Ժնևի Քրիստիս աճուրդի տանը ձուն վաճառում են ՌԴ-ից անանուն գնորդի։ 1996 թվականի նոյեմբերին կրկին Ժնևում Քրիստիս աճուրդի տանը վաճառքի է հանվում «Խնձորենու ծաղիկները»։ Այն գնում է կոլեկցիոներ Ադուլֆ Պետեր Գոոպը Լիխտենշտայնից[5]։

2010 թվականի հունիսին Ադուլֆ Պետեր Գոոպը իր ողջ հավաքածուն, այդ թվում և «Խնձորենու ծաղիկներ» ոսկերչական ձուն փոխանցում է Լիխտենշտայնի ազգային թանգարանին[6][7]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. [http://eggs.zhukovich.ru/faberzhe/faberzhe.shtml?egg=Tsvety-yabloni «����� ������ - ���� �������»]. eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 1 (օգնություն)
  2. 2,0 2,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  3. 3,0 3,1 Svenja. «Luxarazzi 101: Fabergé's Apple Blossom Egg». Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  4. Russia, Old and New — Siberian jade objects Արխիվացված 2012-02-22 Wayback Machine (անգլ.)
  5. Сокровища царской России на мировых аукционах Արխիվացված 2012-03-29 Wayback Machine, Огонёк
  6. Die Sammlung Adulf Peter Goop wird dem Land Liechtenstein geschenkt Արխիվացված 2014-07-14 Wayback Machine (գերմ.)
  7. Das Osterei – Liebespfand und Kunstobjekt. Österliche Kostbarkeiten aus Liechtenstein und dem Zarenreich. Aus der Sammlung Adulf Peter Goop(չաշխատող հղում) — анонс выставки на сайте Государственного музея Лихтенштейна (գերմ.)

Արտաքին հղումներ

խմբագրել