Բացել գլխավոր ցանկը

Ապանաևսկայա մզկիթ (թաթ.՝ Apanay məçete, Апанай мәчете, Ազատաբնակների երկրորդ ավան, Բայսկայա, Քարանձավային), մզկիթ Կազանում, թաթարական կրոնական ճարտարապետության հուշարձան: Գտնվում է Ստարո-Թաթարսկի ազատաբնակների ավանում:

Ապանաևսկայա մզկիթ
Kazan. Apanayev Mosque.jpg
Տեսակմզկիթ և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՎարչատարածքԿազան
Ճարտարապետություն
Կոորդինատներ: 55°46′40.500000101188″ հս․ լ. 49°7′9.7000000995904″ ավ. ե. / 55.77791666669477166° հս․. լ. 49.119361111138772458° ավ. ե. / 55.77791666669477166; 49.119361111138772458
Պաշտոնական կայքէջ

ՃարտարապետությունԽմբագրել

Կառուցվել է 1768-1771 թթ. վաճառական Յակուբ Սուլթանհալեևի միջոցներով, երբ Կազանի մուսուլմանական համայնքի ղեկավարները կայսրուհի Եկատերինա II-ից թույլտվություն են ստացել կառուցելու երկու քարե մզկիթներ կայսրուհի Աննա Յոհանովնայի հրամանով ավերված և այրված մզկիթի փոխարեն:

ՍտուգաբանությունԽմբագրել

Մզկիթն իր անունը ստացել է առևտրականներ Ապանաևների անունից, որոնք բնակվել են մահալում համայնքում: Սրա հետ է կապված նաև մզկիթի մեկ այլ անուն` «Բայսկայա» (թաթ.՝ Байлар) հետ: «Քարանձավային» անունը (թաթ.՝ Тау тишеге), հավանաբար, կապված է բլուրոտ ռելիեֆի և կտրուկ ափի հարևանության հետ:

Ճարտարապետական ոճԽմբագրել

Շենքի արտաքին տեսքում նկատելի են ռուսական «մոսկովյան» բարոկկոյի և թաթարական դեկորատիվ արվեստի տարրեր: Ճարտարապետն անհայտ է: Սկզբում մզկիթն ուներ մեկ սրահ՝ ութանկյունային մինարեթով: 1872 թվականին ճարտարապետ Պ. Ի. Ռոմանովի նախագծով շենքի հյուսիսային մասից մզկիթին կցվել է երկհարկանի կառույց՝ բնօրինակ կառույցի ոճով: 1882 թվականին մզկիթի շուրջ կառուցվել է աղյուսե պատ, որի վրա կառուցվել է մեկ հարկանի կրպակ: 1887 թվականին կրպակն ընդլայնվել է, կառուցվել է երկրորդ հարկ:

ՊատմությունԽմբագրել

Մզկիթը փակվել է 1930 թվականի փետրվարի 6-ին Թաթարստանի նախագահության հրամանով: Խորհրդային տարիներին մզկիթը, սրահները քանդվել են, իսկ ներքին տարածքը բաժանվել է երեք հարկերի: Շենքում տեղակայվել է մանկապարտեզ: 1995 թվականին շենքը հանձնվել է «Մուհամադիա» մեդրեսին: 2007-2011 թթ. իրականացվել է վերակառուցում:

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Салихов Р. Р., Хайрутдинов Р. Р. Исторические мечети Казани. — Казань, 2005.
  • Салихов Р. Р., Хайрутдинов Р. Р. Республика Татарстан: Памятники истории и культуры татарского народа (конец XVIII-начало XX веков). Казань, 1995.