Ապակե ծովափ (Ֆորթ Բրագ, Կալիֆոռնիա)

Ավազե ծովափ, Կալիֆոռնիա նահանգի Ֆորթ Բրագ քաղաքի Մակկերիշեր պետական պարկի լողափ, որը լցված է տարիների ընթացքում քաղաքի հյուսիսային հատվածի ծովային գծում թափված աղբակույտերից առաջացած ծովային ապակիով[1]։

Ֆորթ Բրագ, ապակե ծովափ

Պատմություն

խմբագրել
 

1906 թվականին Ֆորթ Բրագի բնակիչները Յունիոն Լամբեր Կամփնիի հետևի կողմում հաստատեցին աղբանետման մի ջրային տարածք, որն այժմ կոչվում է «Տարածք 1»։ Շատ ջրափնյա համայնքներ ունեին ջրային աղբանետման տարածքներ, որտեղ նետում էին ապակե իրեր, սարքավորումներ, նույնիսկ մեքենաներ[2]։ Տեղացիներն այն «Աղբանոց» են անվանում"[3]: Հաճախ այս աղբակույտերի քանակը պակասեցնելու նպատակով դրանք կրակով այրում էին[3]։ Երբ իրական աղտոտված տարածքը 1943 թ. լցվեց, տարածքը տեղափոխվեց մի տեղ, որն այժմ կոչվում է «Տարածք 2», որն էլ օգտագործվեց 1943 թվականից մինչև 1949 թ.։ Երբ ծովափը 1949 թվականին լցվեց, աղբավայրը տեղափոխվեց հյուսիս, որն էլ այժմ կոչվում է «Ավազե ծովափ», և որն էլ իր հերթին օգտագործվեց մինչև 1967 թվականը։ Կալիֆոռնիայի ջրային ռեսուրսների կարգավորման պետական վարչությունը և տեղի կառավարման մարմինները որոշեցին փակել այս տարածքը 1967 թվականին[2][3]։ Տարիների ընթացքում մաքրման տարբեր ծրագրեր իրականացվեցին վնասները մաքրելու նպատակով։ Հաջորդ մի քանի տասնամյակնների ընթացքում այն, ինչ կենսաքայքայելի էր, հեշտորեն տարրալուծվեց, իսկ մնացած ամբողջ երկաթեղենը ի վեջո տարհանվեց և վաճառվեց որպես ջարդոն, կամ օգտագործվեց արվեստի գործեր ստեղծելու համար։ Ջրի ալիքները կոտրատեցին ապակեղենը և խեցեղենը՝ մասնատելով դրանք փոքր, հարթ մակերեսով, գունավոր կտորների, որոնք հաճախ են օգտագործվում զարդագործության մեջ և որոնք ծածկում են Ապակե Լողափը և ևս երկու (նախկինում աղբատեղիներ) ապակե ծովափեր, որ գտնվում են Ֆորթ Բրագում[3]։ Ֆորթ Բրագում Ապակե ծովափի երեք տարածք կա, որտեղ աղբ է թափվել օվկիանոսի մեջ 1906 թվականից 1967 թվականը։ «Տարածք 2»-ը (1943-1949) և «Տարածք 3»-ը (1949–1967` «Ավազե լողափ») գտնվում են արահետի վերջում, որն էլ Էլմ փողոցի և Ապակե լողափի ծառուղու անկյունում է։ Այս տարածքները ոտքով հասանելի են ծովափի շուրջ գտնվող փոքր ժայռերը անցնելու դեպքում։ «Տարածք 1»-ը (1906–43) գտնվում է «Տարածք 2»-ից 1/4 մղոն դեպի հարավ և ոտքով անցանելի է 2015 թվականի հունիսից, երբ Ֆորթ Բրագի Ափամերձ Արահետի հյուսիսային հատվածը բացվեց։ 1998 թվականին տարածքի մասնավոր սեփականատերը սկսեց հնգամյա գործընթաց՝ աշխատելու Նավագնացությունն ու ձկնորսությունը կարգավորող կոմիտեի և Ինտեգրված թափոնների կառավարման խորհրդի հետ, որպեսզի աղբը մաքրվեր և վաճառվեր նահանգին։ Մաքրման աշխատանքներից անմիջապես հետո Կալիֆորնիայի պարկերի պահպանման և վերակառուցման նախարարությունը գնեց Ապակե Լողափի 15 հեկտարանոց տարածքը, և այն միացվեց Մակկերիշեր պետական պարկին 2002 թվականի հոկտեմբերին[4]։ Ներկայիս Ապակե Լողափի՝ «3-րդ Տարածքի» մեծ մասը «սահմանակից» է Մակկերիշեր ազգային պարկին։ Ներկայիս Ապակե ծովափի՝ «Տարածք 3-րդի» մեծ մասը հարակից է Մակկերիշեր ազգային պարկին։ Ֆորթ Բրագում ջրի միջին ամենաբարձր մակարդակը համարվում է 5․2-ը, իսկ Ապակե Լողափի մեծ մասը ջրային այդ մակարդակից ցածր է։ Տարածք 1-ը և 2-ը գտնվում են Ապակե Լողափի հյուսիսում և սահմանակից չեն ազգային պարկի տարածքին, թեև դրանք սահմանակից են քաղաքի նոր ազգային պարկին, որը նույնպես ունի ջրի միջին ամենաբարձր մակարդակը։

Զբոսաշրջություն

խմբագրել

Այսօր ամեն տարի 10․000-ից ավելի զբոսաշրջիկներ են այցելում Ֆորթ Բրագ[3]։ Ապակի հավաքելը չի խրախուսվում Ապակե ծովափի և ընդհանուր առմամբ ազգային պարկի տարածքոոմ[2], թեև ծովային ապակու մեծ մասը հիմա գտնվում է ազգային պարկում գտնվող երկու ուրիշ ծովափում։ Մոտ 1000-ից 1200 զբոսաշրջիկներ են այցելում Ֆորթ Բրագի ապակե ծովափ ամեն օր ամռանը։ Նրանց մեծ մասը իր հետ մի քանի կտոր ապակե քարեր է վերցնում։ Այս և այլ բնական գործոններով պայմանավորված (ալիքները քշում իրենց հետ տանում են ապակին), ապակին դանդաղորեն վերանում է։ Վերջերս Կապիտան Ջ․ Հ․ Կասս Ֆորինգթոնի կողմից քայլեր ձեռնարկվեցին[5] ծովափը անպետք ապակեղենով համալրելու գործում։ 2012 թվականի դեկտեմբերի 10-ին Ֆորթ Բրագի Քաղաքային խորհուրդը քննարկեց ծովափի սպառման հարցը և հրաժարվեց շսրունակել համալրումը գնի և այն հավանականության, որ նախատեսված անհրաժեշտ թույլտվությունները չէին հաստատվի[6]։ Նմանատիպ ծովափեր են գտնվել Կալիֆորնիայի Բենիշա և Հավայիի Հանապեպե ծովափնյա քաղաքներում։

Բույսեր և կենդանիներ

խմբագրել

Որոշ վտանգված և պաշտպանված տեղական բույսեր կան Ապակե ծովափում[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Mihai, Andrei (2011 թ․ հոկտեմբերի 10). «Glass beach, California». ZME Science. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Glass Beach». Explore. Mendocino County. 2012. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kim, Susan C. (2006 թ․ փետրվարի 16). «From trash to treasure». CNN Travel. CNN. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. 4,0 4,1 «Glass Beach». The Mendocino Land Trust. 2011. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. «The Fort Bragg City Council has Voted to Let Our Magnificent Glass Beaches Just Disappear!». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
  6. «City Council of the City of Fort Bragg 12-10-2012 City Council Minutes». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.