Ապազգայնացում, ագգայնացմանը հակադիր գործընթաց, պետական ունեցվածքի (արդյունաբերական ձեռնար­կություններ, բանկեր, հողատարածքներ 7 այլն) հանձնումը մասնավոր անձանց ի սեփականություն։ Կատարվում է պետական գույքի վաճառքի միջոցով, ընդ որում՝ նախկին սեփականատերերին կարող է վերապահվել գնման առաջնային իրավունք։ Սովորաբար (թեև ոչ միշտ) «ապազգայնացում» տերմինը նշանակում է նախկինում ազգայնացված (այլ ոչ թե պետության ստեղծած) գույքի վաճառք։ Այն իմաստային առումով որոշ չափով զանազանվում է սեփականաշնորհման հասկացությունից։

ԳրականությունԽմբագրել

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва