Աչքաջուր, գետ ՀՀ Լոռու մարզում, Տաշիրի աջ վտակը։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի արևելյան լանջերից՝ 2900 մ բարձրությունից։ Երկարությունը 23 կմ է, ջրհավաք ավազանը՝ 48 կմ²։ Վերին հոսանքի ավազանը մոտ 3 կմ լայնությամբ, 400 մ խորությամբ սառցադաշտային կրկես է, միջինում՝ 100-300 մ խորությամբ սառցադաշտային հովիտ։ Լոռու դաշտում հովիտը լայնանում է՝ առաջացնելով արտաբերման կոն։ Սնումը խառն է, հիմնականում՝ ստորերկրյա։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1]։

Աչքաջուր
Բնութագիր
Երկարություն23 կմ
Ավազանի մակերես48 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՋավախքի լեռներ
Գետաբերանի տեղակայումՏաշիր
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասԼոռու մարզ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 142 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։