Աուտենտիկ տեքստ (հուն․՝ αὐθεντικός), որևէ փաստաթղթի տեքստ, որի բովանդակությունը համապատասխանում է այլ լեզվով գրված տեքստին և հավասարազոր է նրան։ Միջազգային իրավունքում «Աուտենտիկ տեքստ» տերմինի օգտագործումը կապված է միջազգային պայմանագրի հետ։ Պայմանագրի տեքստը կարող է մշակվել և ընդունվել մեկ լեզվով, սակայն նրա ստույգությունը սահմանվում է 2 և ավելի լեզուներով։ Եթե պայմանագիրը շարադրված է 2 և ավելի լեզուներով, ապա, ընդհանուր կանոնի համաձայն, դրանցից յուրաքանչյուրը համարվում է հավասարազոր։ Բայց պայմանագրում կարող է նախատեսված լինել, որ պայմանագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների առկայության դեպքում առավելություն կունենա այն լեզվով (կամ լեզուներով) գրված տեքստը, որն ուղղակի նշված է պայմանագրում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 160