Աշոտ Ոսկանյան (պետական գործիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ոսկանյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Երջանիկի Ոսկանյան (մայիսի 20, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ[1][2]։
Աշոտ Երջանիկի Ոսկանյան | |
---|---|
Ծնվել է | 1953 թվականի մայիսի 20 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | տնտեսագետ-կազմակերպիչ |
Գործունեություն | պետական ծառայող |
Կրթություն և գործունեություն
խմբագրել- 1971-1976՝ ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսական ֆակուլտետը, ստանալով տնտեսագետ կազմակերպչի մասնագիտություն։
- 1979–1981՝ վերաորակավորում է անցել Տիմիրյազևի անվան Մոսկովյան գյուղատնտեսական ակադեմիայում։
- 1976–1992՝ աշխատել է տնտեսության և գյուղատնտեսություն կազմակերպության Հայկական գիտահետազոտական ինստիտուտում որպես ավագ լաբորանտ, ավագ օգնական և ավագ գիտական աշխատակից։
- 1992 փետրվար-մայիս՝ աշխատել է Հայաստանի տնտեսության նախարարությունում որպես գյուղատնտեսական պարենավորման բնագավառի պետի տեղակալ, իսկ 1992–1993 որպես պետ։
- 1993 փետրվար - 1995 հուլիս՝ եղել է գյուղատնտեսության նախարար, իսկ 1995 հուլիսից - 1996 նոյեմբեր՝ Հայաստանի գյուղատնտեսության և պարենավորման նախարար։
- 1996-1998՝ եղել է Հայաստանի գյուղատնտեսական միության տնօրենը։
- 1998-2004՝ աշխատել է որպես գիտական աշխատակից, իսկ հետո ՆԻԻ գյուղատնտեսության ինստիտուտում որպես խորհրդատու։
- 2000 մայիսից՝ «Ագրոզարգացում» հասարակական կազմակերպության նախագահ։
- 2001 դեկտեմբերից՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի արտադրության կազմակերպության ամբիոնի դոցենտ։
- 2004 նոյեմբերից՝ գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի տնօրեն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ոսկանյան Աշոտ Երջանիկի | minagro.am». old.minagro.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Ոսկանյան Աշոտ Երջանիկի ։». persons.anau.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.