Աշոտ Կարագյան
Աշոտ Հակոբի Կարագյան (հունվարի 23, 1951), հայ սուսերամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն (1979, 1981), Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր (1980 թվական)։ ԽՍՀՄ-ի սպորտի վարպետ (1974 թվական)։ Նաև ստացել է Ռուսաստանի սպորտի վարպետ կոչումը (2005 թվական)[1]։
Աշոտ Կարագյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ազգություն՝ | հայ |
Մասնագիտացում՝ | սուսերամարտիկ |
Երկիր՝ | ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | 1951 թվականի հունվարի 23 |
Ծննդավայր՝ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 183 սանտիմետր |
Քաշ՝ | 73 կիլոգրամ |
Կենսագրություն
խմբագրելԱշոտ Կարագյանը սկսել է զբաղվել սուսերամարտով 1963 թվականին Երևանի պատանի հնգամարտիկների դպրոցում Լևոն Ստեփանյանի գլխավորությամբ։ 1969 թվականին որոշեց խորանալ սուսերամարտի մեջ և միացավ ԽՍՀՄ-ի պատանեկան հավաքականին[2]։
1973-1981 թվականներին եղել է ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմում։ 1979 և 1981 թվականներին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 1980 թվականին Օլիմպիական խաղերում՝արծաթե և բրոնզե մեդալակիր։ 1980 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ Մոսկվայում Աշոտ Կարագյանը փոխարինել է վնասվածք ստացած սուսերամարտիկ Վլադիմիր Լապիցկուն և նվաճել արծաթե մեդալ[3]։
1981 թվականին ավարտել է իր սպորտային կարիերան։ 1983-1992 թվականներին աշխատել է «Դինամո» սուսերամարտի դպրոցում՝ որպես մարզիչ և պատրաստել է պատանի աշխարհի չեմպիոններին (1986 թվական)։
2000 թվականին մասնակցել է վետերանական մրցաշարերին և դարձել է 59 տարեկանների բրոնզե մեդալակիր[4][5]։
2012 թվականին եղել է Մոսկվայի պատանեկան թիմերին մարզող ամենաավագ մարզիչը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Заслуженные мастера спорта». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Palmares de la FIE (page 12)(ֆր.)
- ↑ Бесперспективный чемпион
- ↑ Фехтование
- ↑ «Завтра в Москве начнется чемпионат мира по фехтованию среди ветеранов». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.