Աշոտ Բլեյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աշոտ Շամխալի Բլեյան (սեպտեմբերի 4, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական, կուսակցական, հասարակական գործիչ, մանկավարժ, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր։
Աշոտ Շամխալի Բլեյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Աշխատանք | Նախկինում՝ պետական, կուսակցական գործիչ, Ներկայում՝ մանկավարժ, հասարակական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Դասղեկ |
Կուսակցություն | ՀՀՇ |
Կայք | ashotbleyan.mskh.am |
Կենսագրություն
խմբագրելԵրևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենն է 1989 թ.-ից (ՀԽՍՀ ժողկրթնախարարության հանրակրթական փորձնական գիտաարտադրական համալիր, ՀՀ ԿԳՆ փորձարարական-հետազոտական միավորում)։ Վերջին անգամ ընտրվել է 2017 թվականին։
Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ֆիզիկոսի որակավորմամբ։
1991 թ. եղել է պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի տեղակալ։
1994-1995 թթ.` ՀՀ լուսավորության նախարարի պաշտոնակատար, 1995-1996 թթ. ՀՀ ԿԳՆ առաջին փոխնախարար։
1994-2002 թթ.` «Նոր ուղի» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահ։
1990 թ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
1998 թ. եղել է ՀՀ Նախագահի թեկնածու։
2020 թ․ «Նոր ուղի» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր։