Աշոտ Ահարոնյան
հայ լրագրող, ոստիկան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ահարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Սիրասի Ահարոնյան (ապրիլի 7, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ իրավապահ մարմինների գործիչ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ[1]։
Աշոտ Ահարոնյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1994) և ՀՀ Ոստիկանության կրթահամալիր |
Մասնագիտություն | ոստիկան և լրագրող |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- 1994 թ. – ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։
- 2005 թ. - ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան։
Ծառայությունը
խմբագրել- 1994-1996 թթ. – ՀՀ ՆԳՆ հասարակական կապերի և լրատվության վարչության թղթակից։
- 1996-1998 թթ. - «02» շաբաթաթերթի խմբագրության բաժանմունքի պետ։
- 1998-2002 թթ. – Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության «02» շաբաթաթերթի խմբագրության բաժանմունքի պետ։
- 2002-2009 թթ. – Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ։
- 2009-2011 թթ. – ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության տպագիր և էլեկտրոնային մամուլի բաժնի պետի տեղակալ։
- 2011 թ. մայիսի 4-ից ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետն է։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Ունի ոստիկանության գնդապետի հատուկ կոչում։
- «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ (2013)[2]։
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2014)։
- ՀՀ ոստիկանության և այլ նախարարությունների գերատեսչական մեդալներ և կրծքանշաններ։
- ՌԴ ՆԳՆ մեդալներ ու կրծքանշաններ։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու որդի։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Աշոտ Ահարոնյան(չաշխատող հղում)