Աշնան ամպին ու զամպին

Հովհաննես Թումանյանի քառյակ

«Աշնան ամպին ու զամպին», Հովհաննես Թումանյանի քառյակներից, որը գրվել է 1918 թվականի փետրվարին։

Աշնան ամպին ու զամպին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքառյակ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1918
Հրատարակչություն«Միություն» շաբաթաթերթ
ՎիքիդարանԱշնան ամպին ու զամպին

Պատմություն

խմբագրել

Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է երկու ինքնագիր։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 1407-ում պահվում է ԹիՖլիսում լույս տեսնող «Միություն» շաբաթաթերթում տպագրված մեկ օրինակ, որի վրա Թումանյանը ուղղումներ է կատարել։ Առաջին անգամ տպագրվել է «Միություն» շաբաթաթերթում, 1918 թվականի նոյեմբերի 2-ին՝ 30-րդ համարում, այնուհետև՝ Թիֆլիսում հրատարակված Հովհաննես Թումանյանի «Քառյակներ» ժողովածուի 21֊րդ էջում և Կոստանդնուպոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 53-րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 208-րդ էջում։ Ստեղծագործությունն արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 521.