Աշնանային ճամփախափանք

Արխիպ Կուինջիի նկար

«Աշնանային ճամփախափանք» (ռուս.՝ «Осенняя распутица»), ռուս նկարիչ Արխիպ Կուինջիի նկարը (1841/1842-1910), որ ստեղծվել է 1870 թվականին[1][2] (ըստ այլ տվյալների՝ 1872 թվականին[3][4]): Նկարը պահվում է Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսական պետական թանգարանում (ինվ. Ж-4192): Նկարի չափերը՝ 71 × 110,5 սմ[1] (ըստ այլ տվյալների՝ 70 × 110 սմ[3][5]):

Աշնանային ճամփախափանք
տեսակգեղանկար
նկարիչԱրխիպ Կուինջի
տարի1870
բարձրություն71 սանտիմետր
լայնություն110,5 սանտիմետր
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՌուսական թանգարան
հավաքածուՌուսական թանգարան
Ծանոթագրություններ

Պատմություն և նկարագրություն խմբագրել

Նկարում պատկերված է աշնանային վատ եղանակից ցեխամած դարձած տափաստանային տարածություն, անձրևային գորշ երկինք, անանցանելի ցեխի մեջ խրված սայլ, որից ձախ հազիվ քայլում են մի կին և երեխա։ Վայրը, որտեղ նկարվել է բնանկարը, անհայտ է[2]։

«Աշնանային ճամփախափանք» նկարում նկարչի սկսած գիծը շարունակվել է նրա ավելի ուշ աշխատանքներում՝ «Մոռացված գյուղը» (1874) և «Չումացկի ճանապարհը Մարիուպոլում» («Чумацкий тракт в Мариуполе», 1875) նկարներում, որոնք ցուցադրվել են Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության 3-րդ և 4-րդ ցուցահանդեսներում համապատասխանաբար[6]։

1890-ական թվականներին Կուինջին սկսել է աշխատել «Աշուն։ Մառախուղ» նկարի վրա[7], որը գրեթե կրկնում է «Աշնանային ճամփախափանք» նկարը հայելային պատկերմամբ, բայց այդ աշխատանքը մնացել է անավարտ[2]։

Արձագանքներ խմբագրել

Արխիպ Կուինջիի արվեստին նվիրված հոդվածում արվեստագետ Վիտալի Մանինը գրել է[2].

Կուինջիի ռեալիստական աշխատանքներին սկիզբ է դրվել «Աշնանային ճամփախափանքով» (1870)։ Թվում է՝ դժվար է այդ ժամանակաշրջանում գտնել ստեղծագործություն, որն այդպես թախծոտ, այդպես անհույս արտացոլի ռուսական կենցաղի խավարը։ Բնանկարն ունի ժանրային երանգ, որը ներմուծում է որոշակի սենտիմենտալ նրբերանգներ, որոնք ավելի հատուկ են գերմանական բնանկարին, քան ռուսականին։

Արվեստագետ Վլադիմիր Պետրովը Արխիպ Կուինջիի ծննդյան 150-ամյակին նվիրված հոդվածում գրել է[8].

Այդ ժամանակի հայրենական գեղանկարչության համար բնորոշ «անվերջ, ինչպես մարդկային համբերությունը ճանապարհներ» (Վ․ Պերով) մոտիվը պատկերվել է ռուսական ռեալիստական բնանկարի համար իսկապես աննախադեպ գունային լուծման ինտենսիվությամբ և զգացմունքային համոզչությամբ այդ ոչ մեծ նկարում, որն ստիպում է զգալ և խոնավությամբ հագեցած սառը օդի տամկությունը, և ցեխի ճպճպոցը կնոջ ու երեխայի ոտքերի տակ, որոնք կավապատ բլրալանջով հեռանում են «ցեխամած» ճանապարհին կանգնած սայլից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Государственный Русский музей — каталог собрания / Г. Н. Голдовский, В. А. Леняшин. — СПб.: Palace Editions, 2016. — Т. 6: Живопись второй половины XIX века (К—М). — С. 73. — 176 с. — ISBN 978-5-93332-565-9
  2. 2,0 2,1 2,2 2,3 Виталий Манин. «О творчестве Архипа Ивановича Куинджи (часть 2)» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 05.08.2012-ին.
  3. 3,0 3,1 Государственный Русский музей — Живопись, XVIII — начало XX века (каталог). — Ленинград: Аврора и Искусство, 1980. — С. 156. — 448 с.
  4. «Архип Иванович Куинджи. Галерея картин художника — Осенняя распутица, 1872» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 05.08.2012-ին.
  5. «Куинджи Архип Иванович — Осенняя распутица, 1872» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 05.08.2012-ին.
  6. Виталий Манин. «О творчестве Архипа Ивановича Куинджи (часть 3)» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 05.08.2012-ին.
  7. «Архип Иванович Куинджи. Галерея картин художника — Осень. Туман. 1898—1908» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 05.08.2012-ին.
  8. Владимир Петров. «Статья к 150-летию Куинджи (часть 2)» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 05.08.2012-ին.