Աշնանային ձկնորսություն
Աշնանային ձկնորսություն (ռուս.՝ Осенняя рыбалка), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1968 թվականին, ռեժիսոր Ալլա Գրաչյովայի կողմից, ըստ Սերգեյ Կոզլովի հեքիաթի։
Աշնանային ձկնորսություն ուկրաիներեն՝ Осіння риболовля | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | հեքիաթ և ադապտացիա |
Ռեժիսոր | Ալլա Գրաչովա |
Սցենարիստ | Սերգեյ Կոզլով |
Հնչյունավորում | Մարգարիտա Կորաբելնիկովա |
Բեմադրող նկարիչ | Mykola Churylov? |
Երաժշտություն | Լեսյա Դիչկո |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Կիևնաուչֆիլմ |
Թվական | 1968 |
Լիրիկական պատմությունն այն մասին է, թե ինչպես են արջուկները ձկնորսության ժամանակ բռնում ու երկինք ուղարկում արևը, աստղերն ու Լուսինը։
Մուլտֆիլմը թողարկվել է երկու լեզվով` ռուսերեն և ուկրաիներեն։
Սյուժե
խմբագրելԵրկու արջուկներ որոշում են աշնանը վերջին անգամ ձուկ բռնել չորացրած ոլոռով։ Հանկարծ նրանցից մեկը բռնում է և դուրս է հանում ջրից... Լուսինը, որը թռչում է և տեղավորվում երեկոյան երկնքում։ Նրան հետևելով՝ երկրորդ արջուկը դուրս է հանում մի աստղ, որը նույնպես թռչում է օդում և հաստատվում է երկնքում։
Այսպիսի անսպասելի որսիս ուրախացած արջուկներն սկսում են իրար հետևից բռնել աստղերը, մինչև որ աստղերով են լցնում ամբողջ գիշերային երկինքը։ Բայց խայծի ոլոռն էլ վերջանում է։
Որոշելով օգտագործել թխկու տերևը խայծի համար` արջուկները դուրս են հանում... Արևը։ Գիշերն անցնում է, առավոտ է գալիս, բայց արջուկներն այդպես էլ ձուկ չեն բռնում։
Հեղինակներ
խմբագրել- Սցենարի հեղինակ` Սերգեյ Կոզլով
- Ռեժիսոր` Ալլա Գրաչյովա
- Նկարիչ բեմադրող` Նիկոլայ Չուրիլով
- Կոմպոզիտոր` Լ. Դիչկո
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Կոնստանտին Չիկին, Նինա Չուրիլովա, Էֆրեմ Պրուժանսկի
- Օպերատոր` Ս. Նիկիֆորով
- Հնչյունային օպերատոր` Իգոր Պոգոն
- Խմբագիր` Սվետլանա Կուցենկո
- Օգնականներ` Ռ. Լումելսկայա, Գ. Բաբենկո, Յու. Սրեբնիցկայա, Է. Պերետյատկո, Ա. Տիշչենկո, Վ. Տարանովա, Լ. Դրագան
- Նկարահանող խմբի տնօրեն` Իվան Մազելա
Թողարկում
խմբագրելՄուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Թևքիկ» հավաքածուի մեջ, դիստրիբյուտոր` «Մաստեր Թեյթ»[1]։
Տես. նաև
խմբագրել- 1975 թվական` Ինչպես ոզնին ու արջուկը դիմավորեցին Նոր տարին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մուլտֆիլմը Аниматор.ру կայքում
Գրականություն
խմբագրել- Козлов С. Г. Поросёнок в колючей шубке и другие сказки. — АСТ, 2005. — 40 с. — (Сказки-мультфильмы). — 10 000 экз. — ISBN 5-17-031586-4 Сказка «Осенняя рыбалка», стр. 9