Աշխարհի վերջ (իսպ.՝ Fin), 2012 թվականի իսպանական ֆիլմ, ռեժիսորը Խորխե Տորեգրոսին է։ Ֆիլմը ստեղծվել է Դավիիդ Մոնտեագուդոյի «Վերջ» վեպի հիման վրա։ Պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի 37֊րդ միջազգային կինոփառատոնում։ Ֆիլմը ունի 16+ տարիքային սահմանափակում։

Աշխարհի վերջ
իսպ.՝ Fin
Երկիր Իսպանիա
Ժանրթրիլեր
Թվականսեպտեմբերի 8, 2012 և հոկտեմբերի 25, 2013[1]
Լեզուիսպաներեն
ՌեժիսորԽորխե Տորեգրոսա[2][3][4][…]
Սցենարի հեղինակԽորխե Գերիկաչևարիա և Սերխիո Սանչես
ԴերակատարներԱնտոնիո Գարիդո[3][5][6], Անդրես Վելինկոսո[5][6], Կլարա Լագո[2][3][5][…], Մալիբել Վերդու[2][5][6][…], Միքել Ֆերնանդես[5][6], Դանիել Գրաո[2][3][5][…], Էուխենիո Միրա[5], Բլանկա Ռոմերո[3][5][6] և Կարմեն Ռուիս[2][3][5][…]
ՕպերատորJosé David Montero?[7]
ԵրաժշտությունԼուսիո Գոդոյ
ԿինոընկերությունMOD Producciones
Տևողություն88 րոպե
Բյուջե5 000 000 €

Կարգախոս ՝ «Ոչ ոք չի մնա»։

Դիպաշար

խմբագրել

Հին ընկերների մի խումբ հանգստյան օրերին հավաքվում են մի ամառանոցում, ավելի ուշ պարզվում է, որ իրենց հավաքել է «Մարգարե» մականունով շիզոֆրենիկ ընկերը, որը, սակայն, չի գալիս այդ հանդիպմանը։ Ընկերները երկար ժամանակ չէին տեսնվել, և թվում էր, որ ամեն ինչ նույն է մնացել։ Սակայն պարզվեց, որ անցյալը իրենց հանգիստ չէր տալու։

Ասուպի ընկելու վայրում տարօրինակ երևույթ է տեղի է ունենում, որը կտրում է արտաքին աշխարհի հետ կապը՝ հոսանքազրկվում է ամեն ինչ, արգելափակվում են ավտոմեքենաների դռները, ժամացույցները կանգ են առնում։ Աստղերը մարում են։ Ընկերները որոշում են առավոտյան հարևաններից պարզել, թե ինչ է կատարվում։ Առավոտյան պարզվում է, որ ընկերներից մեկը՝ Ռաֆան, անհետացել է՝ թողնելով բոլոր իրերը։ Հարևանները տանը չեն։ Ընկերները որոշում են հետ վերադառնալ քաղաք։ Քաղաք կարողանում են հասնել ընդամենը երեքը։ Նրանցից մեկը, տեսնելով, թե ինչպես է անհետանում աղջիկը, խելագարվում է և գնում առյուծի մոտ։ Առյուծից փրկվելու համար Եվան և Ֆելիքսը նստում են նավակը և անհետանում մառախուղում։

Դերերում

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել