«Աշխարհի սիրտը» (ռուս.՝ «Сердце мира»), ռուս-լիտվական գեղարվեստական ֆիլմ, որ նկարահանել է Նատալյա Մեշչանինովան[2][3]։

Աշխարհի սիրտը
ռուս.՝ Сердце мира
Երկիր Ռուսաստան
 Լիտվա
Ժանրդրամա
Թվական2018
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆատալյա Մեշչանինովա
ՊրոդյուսերԴագնե Վիլդձյունայտե, Սերգեյ Սելյանով և Նատալյա Դրոզդ
Սցենարի հեղինակԲորիս Խլեբնիկով և Նատալյա Մեշչանինովա
ԴերակատարներՅանա Սեկստե, Եկատերինա Վասիլևա և Եկատերինա Վասիլևա[1]
Տևողություն124 րոպե

2018 թվականի հունիսին ֆիլմը մասնակցել է «Կինոտավր» կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին և արժանացել փառատոնի գրան պրիի ու այլ մրցանակների[4]։

Վարձույթի է հանվել 2018 թվականի սեպտեմբերի 27-ին[5][6]։

Սյուժե խմբագրել

Անասնաբույժ Եգորն աշխատում է որսի շների վարժեցման կայանում։ Կենդանիների աշխարհը նրա աշխարհն է, և կենդանիների հետ նա ավելի հեշտ է լեզու գտնում, քան մարդկանց հետ։ Եգորը երազում է դառնալ կայանի տիրոջ՝ Նիկոլայ Իվանովիչի ընտանիքի անդամ, և դրա համար նա պատրաստ է ամեն ինչի։

Դերերում խմբագրել

  • Ստեպան Դևոնին – Եգոր
  • Դմիտրի Պոդոզով – Նիկոլայ Իվանովիչ
  • Յանա Սեքստե – Դաշա
  • Վիտյա Օվոդկով – Վանյա
  • Եվգենի Սիտի
  • Եկատերինա Վասիլևա

Քննադատություն խմբագրել

Ֆիլմն ստացել է դրական գնահատականներ կինոքննադատների կողմից։ Megacritic կայքում այն ունի 7,7 միավոր 10 հնարավորից՝ հիմնված 15 գրախոսությունների վրա[7]։ «Коммерсантъ» թերթի գրախոսող Անդրեյ Պլախովը գրել է․ «Ֆիլմն այնպես է երևում, ասես այն կառուցված չէ դրամատուրգների կողմից, չի խաղացվել նկարահանման հրապարակում ռեժիսորի և դերասանների կողմից, այլ լիովին իմպրովիզ է և վերապրվել է, իսկ օպերատոր Եվգենի Ցվետկովի տեսախցիկը միայն արձանագրել է ապրած կյանքը»[8]։

Մրցանակներ խմբագրել

  • 2018 – «Կինոտավր» կինոփառատոն[4]
    • Փառատոնի գրան պրի,
    • մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար (Ստեպան Դևոնին),
    • Կինոգետների և կինոքննադատների Դանիիլ Դոնդուրեյի անվան մրցանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Написано Наталией Мещаниновой Արխիվացված 2019-04-03 Wayback Machine // ki-news.ru, 6 февраля 2018
  3. Муромец, Попович и Дурило // Российская газета, 28 декабря 2017
  4. 4,0 4,1 «Гран-при «Кинотавра» удостоен фильм Наталии Мещаниновой «Сердце мира»». ТАСС. 10 июня 2018. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  5. Обзор изменений графика кинорелизов России за неделю с 26 февраля по 4 марта // Бюллетень кинопрокатчика, 4 марта 2018
  6. Сердце мира, 2018 // Киноафиша
  7. «Сердце мира» (ռուսերեն). Megacritic. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
  8. «Собачье сердце мира» (ռուսերեն). Коммерсантъ. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.