Աշխարհացույց հայաստանյայց ըստ հին և նոր աշխարհագրաց

քարտեզ

«Աշխարհացույց հայաստանյայց ըստ հին և նոր աշխարհագրաց» 1751 թվականին Վենետիկում տպագրված քարտեզ[1]։

Աշխարհացույց հայաստանյայց ըստ հին և նոր աշխարհագրաց
Տեսակքարտեզ
Ստեղծման տարեթիվ1751

Պատմություն խմբագրել

1751 թ. Վենետիկում լույս է տեսել պատմական Հայաստանի քարտեզը։ Ըստ հին և նոր քարտեզագետների և աշխարհագրագետների՝ այն կարելի է համարել Շիրակացու Աշխարհացույցի բացակայող քարտեզին փոխարինողը[2]։

Քարտեզի չափերն են 37,5 x 51 սմ։ Անվանացույցը քարտեզի ներքևի ձախ անկյունում է՝ զարդաշրջանակի մեջ, մեջտեղում՝ «Աստիճանք մղոնաչափութեան» (մասշտաբ)՝ նույնպես զարդաշրջանակի մեջ։ Քարտեզի վրա կան նաև պայմանական նշաններ՝ հրաբխի, սարերի մասին։

Քարտեզը որպես ներդի, զետեղված է Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (Վնտ., 1769, հ. 2) գրքի Բ էջակալության 232-233 էջերի միջև։

Հայ մատենագետներ Գարեգին Զարպհանալյանը և Արսեն Ղազիկյանը այն անվանել են «Հայաստանեայց փոքր», իսկ Հ. Ստեփանյանը՝ «Հայաստան աշխարհի» փոքրադիր քարտեզ։ Ըստ Սահակ վարդապետ Ճեմճեմյանի՝ քարտեզի փորագրիչը եղել է Ջուզեպպե Ցուկկինը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։