Աշխարհացույց Օսմանյան տերության

քարտեզ

«Աշխարհացոյց Օսմանեան տէրութեան», 1791 թվականին Վենետիկում տպագրված քարտեզ[1]։

Աշխարհացույց Օսմանյան տերության
Տեսակքարտեզ

Պատմություն խմբագրել

Անվանացույց՝ «Աշխարհացոյց Օսմանեան տէրութեան որ ի յԵւրոպայ այլեւ փոքր թաթարաց. մասին անատոլիոյ...»։ Քարտեզի չափերն են 41 x 24,5 սմ։ Անվանացույցը քարտեզի վերևի աջ անկյունում է՝ գծափակ շրջանակի մեջ։ Հավանաբար, սա նույն «Աշխարհացոյց տախտակ Սեաւ ծովու եւ շրջակայիցն» քարտեզն է։ Ըստ հայ բանասեր Բարսեղ Սարգիսյանի՝ քարտեզը փորագրել է 18-րդ դարի վերջի–19-րդ դարի սկզբի քարտեզափորագրիչ Եղիա Էնտազյանը՝ ում, իսկ Սահակ վարդապետ Ճեմճեմյանի կարծիքով՝ փորագրիչը իտալացի Ալեսսանդրին է։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։