Աշխատանքային փառքի հուշարձան-կոթող
Աշխատանքային փառքի հուշարձան-կոթող (ռուս.՝ Памятник-монумент Трудовой Славы), հուշարձան-կոթող Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Պերվոմայսկայա փողոցում, Սուլինի մետալուրգիական գործարանի մուտքից 100 մետր հեռավորության վրա։ Տեղադրվել է 1972 թվականին՝ Սուլինի մետալուրգիական գործարանի 100-ամյակի օրը։ Հուշակոթողը կազմված է եղել ստելայից և գործարանի բանվորի պատկերաքանդակից։ Վերջինի տեղն այժմ անհայտ է[1]։
Աշխատանքային փառքի հուշարձան-կոթող | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1972 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Կրասնի Սուլին |
Շինության ձև | Հուշարձան-կոթող |
Ներկա վիճակ | ստելան կանգուն է, բանվորի քանդակը բացակայում է |
Պատմություն խմբագրել
Հուշարձան-կոթողի բացման արարողությունը տեղի է ունեցել 1972 թվականի հոկտեմբերի 14-ին։ Այն տեղադրվել է Ժողովրդական պատգամավոորների քաղաքային խորհրդի գոծադիր կոմիտեի որոշմամբ՝ Սուլինի մետալուրգիական գործարանի արհմիութենական կոմիտեի և կուսակցական կոմիտեի որոշման հիման վրա[1]։
Հուշարձան-կոթողը տեղադրվել է Սուլինի մետալուրգիական գործարանի 100-ամյակի օրը քաղաքի Պերվոմայսկայա փողոցում, Սուլինի մետալուրգիական գործարանի մուտքից 100 մետր հեռավորության վրա։ Քարե ստելայի վերևում փակցված մետաղական տախտակի վրա գրված է. «1872-1972. Սուլինի մետալուրգիական գործարան», իսկ ներքևի մասում, աջից, գրված են հետևյալ բառերը. «Մենք փառաբանում ենք մեր հայրերին, պապերին և ապուպապերին, որոնք կառուցել են և իրենց աշխատանքային սխրանքով բազմապատկել քո փառքը։ Եվ կանգնեցնելով այս հուշարձանը քո դարի պատվին՝ երդվում ենք այսուհետև չարատավորել մեր պատիվը, իսկ երդումն այս կտակում ենք ապագա սերունդներին»[1]։
Հուշարձանը պատրաստված է երկաթբետոնից և գրանիտից։ Ներքևում պատվանդանի վրա ժամանակին կանգնած է եղել գործարանի բանվորի պատկերաքանդակը, որն այսօր այլևս այնտեղ չէ[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Памятник-монумент Трудовой Славы». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2019 Մարտ 19-ին.