Անցքալայնիչ, բազմասայր մետաղահատ գործիք՝ նախապես գայլիկոնած, ինչպես նաև անմիջապես ձուլումից, կռումից ու դրոշմումից հետո ստացվող անցքերի և նրանց ձևավոր մասերի մշակման համար։

Տեսակներ խմբագրել

Ըստ աշխատանքի բնույթի, լինում են՝

  • գլանային
  • ճակատային
  • ձևավոր
  • համակցված,

ըստ կառուցվածքի՝

  • ամբողջական
  • հավաքովի,

ըստ ամրացման եղանակի՝

  • գլանային կամ կոնական պոչամասով
  • հագցնովի։

Անցքալայնիչներն ապահովում են մշակման 3—4-րդ դասի ճշգրտություն և մակերևույթի մինչև 3–5-րդ դասի մաքրություն։ Պատրաստվում են գործիքային կամ արագահատ պողպատներից, ինչպես նաև ամրանավորվում են կարծր համաձուլվածքների թիթեղիկներով կամ ամբողջովին պատրաստվում դրանցից։ Անցքալայնիչով իրականացվող մշակման պրոցեսն անվանում են անցքալայնում, որ կատարում են անցքերին ճիշտ ձև տալու և ավելի ճշգրիտ չափեր ստանալու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 461