Անցավ հին տարին, կանցնի և նորը…

«Անցավ հին տարին, կանցնի և նորը…», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], որը գրվել է 1905 թվականի հունվարի 1-ին։

«Անցավ հին տարին, կանցնի և նորը...»
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1905 թվականի հունվարի 1
ՎիքիդարանԱնցավ հին տարին, կանցնի և նորը…

Պատմություն խմբագրել

Բանաստեղծությունը գրելու օրը Թումանյանն իր 1903 թվականի «Բանաստեղծություններ» ժողովածուն նվիրել է Ղազարոս Աղայանին՝ «Իր անգին Ասլան ապորը—Ղազարոս Աղայան» ընծայականով, գրված անվանաթերթի վրա, իսկ հաջորդ էջում գրել է այս երկտողը։

Գիրքը պահվում է Թումանյանի ընտանիքի արխիվի բանաստեղծի անձնական գրքերի ֆոնդի 449-րդ համարում։

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի լիակատար ժողովածու»-ի առաջին հատորի 512-րդ էջում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 666.