Անտոն Ռագոզա (մոլդ. Anton Ragoza, հունվարի 6, 1986(1986-01-06), Տիրասպոլ, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի երաժիշտ, պրոդյուսեր և կոմպոզիտոր, SunStroke Project խմբի անդամ։

Անտոն Ռագոզա
Ծնվել էհունվարի 6, 1986(1986-01-06) (38 տարեկան)
Տիրասպոլ, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Մոլդովա
Մասնագիտությունջութակահար և կոմպոզիտոր
ԱնդամակցությունSunStroke Project

Կենսագրություն խմբագրել

Անտոնը ծնվել է Տիրասպոլում, որտեղ ավարտել է երաժշտական դպրոցը, այնուհետև՝ 2005 թվականին ավարտել է Պրինսեստրյան բարձրագույն երաժշտական քոլեջի ջութակի բաժինը[1]։ Քոլեջը ավարտելուց հետո նա պարտադիր զինվորական ծառայության է անցել Պրիդնեստրովում։ Այնտեղ առաջարկեց Սերգեյ Ստեփանովին ստեղծել «Sunstroke» խումբն, որն այսօր հայտնի է որպես «SunStroke Project»[2]: Անտոնը իր առաջին երգը գրեց 14 տարեկան հասակում, այնուհետև գրել է երաժշտություն «SpeX» խմբի համար, կատարելով տրանս-գործիքային երաժշտություն[3][4]։

SunStroke Project խմբագրել

Խմբի շրջանակներում նա հանդես է եկել Օսլոյում կայացած «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում, որտեղ նրանք զբաղեցրեցին 22-րդ տեղը։ 2015 թվականի օգոստոսին նա բացեց իր «Ragoza Music» երաժշտական լեյբլը, դառնալով պրոդյուսեր[5][6]։ 2017 թվականին խումբը կրկին ելույթ է ունեցել «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում`«Hey, Mamma!» երգով, զբաղեցնելով 3-րդ տեղը[7]։ Մոլդովայում կայացած մրցույթից վերադառնալիս երկրի նախագահը պարգևատրել է բարձրագույն պետական պարգևով` Պատվո շքանշանով[8][9][10]։

Ընտանիք խմբագրել

  • Մայրը՝ Նատալյա[11]
  • Կինը՝ Ելենա Բարդո[12][13]
  • Դուստրը՝ Էմիլի[14]

Մրցանակներ խմբագրել

  • 2017 թվականի մայիս՝ Պատվո շքանշան (Մոլդովա)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Зажечь свою звезду». pridnestrovie-daily.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  2. «SunStroke Project: Мы надеемся попасть хотя бы в пятерку лучших на «Евровидении»!». kompravda.eu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  3. Лана Флор. «Антон Рагоза: Хочу, чтобы люди "плясали под мою дудку"». allfun.md. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  4. «Ребята из SunStroke Project - кто они?». moldovenii.md. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  5. «Евровидение 2017 Молдова: SunStroke Project – Hey mamma». fakty.ictv.ua. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  6. «Евровидение 2017 — Молдова. Досье участников Sunstroke Project». stb.ua. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  7. «Финал «Евровидения-2017»: Спасибо, Sunstroke Project, за 3 место!». kp.md. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  8. «За достойное выступление на "Евровидении" ребята из Sunstroke Project удостоились наград». golos.md. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  9. «Игорь Додон наградил членов группы SunStroke Project Орденами Почета». moldova-today.com. 2017 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  10. «Музыканты группы SunStroke Project получили Ордена Почета». presedinte.md. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  11. «Как родные участников группы Санстрок переживают успех на Евровидении». tsv.md. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  12. «P.S. Итоги года 2012». allfun.md. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  13. «Vioristul de la „SunStroke Project", mire cu cercei! GALERIE FOTO» (ռումիներեն). apropomagazin.md. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  14. «Anton Ragoza, membrul trupei SunStroke Project, în al nouălea cer de fericire. Vezi motivul!» (Moldovan). mamaplus.md. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել