Անտոն Շունին

ռուս ֆուտբոլիստ

Անտոն Վլադիմիրովիչ Շունին (ռուս.՝ Антон Владимирович Шунин, հունվարի 27, 1987(1987-01-27)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահն ու ավագը։

Football pictogram.svg
Անտոն Շունին
Anton Shunin 2018.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 27, 1987(1987-01-27)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Դինամո (Մոսկվա)
Համար 1
Պատանեկան կարիերա
1994-2007 Ռուսաստան Դինամո (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007— Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 214 (−219)
Ազգային հավաքական
2007-2008 Ռուսաստան Ռուսաստան (երիտ․) 6 (−2)
2007— Ռուսաստան Ռուսաստան 2 (−3)
2011 Ռուսաստան Ռուսաստան-2 1 (−1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 22 մարտի, 2019:

ԿարիերաԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Անտոն Շունինը «Դինամո» ՕՌՄՄՊՄԴ-ի սան է։ Առաջին մարզիչը եղել է Վլադիմիր Կոզլովը։ 2007 թվականի ապրիլի 21-ին կատարել է իր նորամուտը «Դինամոյի» կազմում՝ մասնակցելով Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի՝ «Խիմկի» ակումբի դեմ խաղին (2:1)։ Մրցաշրջանի արդյունքում արժանացել է «Մրցաշրջանի բացահայտում» մրցանակի ՌՖՄ-ի վարկածով[2]։

2011/12 անցումային մրցաշրջանում Շունինն մասնակցել է թիմի գրեթե բոլոր խաղերին առանց փոխարինման և անցկացրել 17 հանդիպում «զրոյական» հաշվով[3]․ նրա շնորհիվ «Դինամոն» գոլ բաց չի թողել 461 րոպե[4]։

2012 թվականի նոյեմբերի 17-ին՝ «Զենիթի» դեմ խաղի 37-րդ րոպեին, վերջիններից երկրպագուների կողմից խաղադաշտ է նետվել պայթուցիկ, որը դիպել է Շունինին։ Արդյունքում նա ստացել է երկու աչքերի եղջերաթաղանթի, կոպերի ու լորձաթաղանթների քիմիական այրվածք, ինչպես նաև աջ ականջի հետտրավմատիկ բորբոքում լսողության թուլացմամբ։ Խաղը դադարեցվել է, և «Զենիթի» հաշվին գրանցվել տեխնիկական պարտություն 0։3 հաշվով։ Շունինի ապաքինվելու համար պահանջվել է տասը օր[5]։

2015/16 մրցաշրջանի արդյունքներով «Դինամոն» պատմության մեջ առաջին անգամ անցել է ՖԱԼ։ Շունինը որոշել է մնալ ակումբում, չնայած հրավեր է ստացել Պրեմիեր լիգայի այլ թիմերից․

Ես առաջարկնել էի աստացել Պրեմիեր լիգայի մի քանի թիմերից։ Բայց ես չէի կարող պատկերացնել, որ կհեռանամ ակումբից, որտեղ ինձ դաստիարակել են, իսկ «Դինամոն» այդ պահին պետք է պայքարի պրեմիեր լիգա դուրս գալու համար, և հասկացա, որ պետք է մնամ։ Շատ ուրախ եմ, որ այդ բարդ ժամանակաշրջանը մենք վերապրեցինք թիմի հետ միասին[6]։

2016/17 մրցաշրջանում Շունինը դարձել է «Դինամոյի» հիմնական դարպասապահ և ավագ։ ՖԱԼ առաջնության արդյունքներով «Դինամոն» վերադարձել է Պրեմիեր լիգա՝ ապահովելով իր համար առաջին տեղը առաջնության ավարտից յոթ տուր առաջ; Շունինն անցկացրել է 35 հանդիպում, որոնցից 17-ում գոլ բաց չի թողել[7]։

ՀավաքականումԽմբագրել

2002 և 2005 թվականներին Շունինը հրավիրվել է Ռուսաստանի և Մոսկվայի պատանեկան հավաքականներ։ Ռուսաստանի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է2007 թվականի օգոստոսի 22-ին Լեհաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում (2:2)։ Ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի՝ Եվրո-2012-ի հայտացուցակում։ 2018 թվականին ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականում՝ մասնակցելու Ազգերի լիգայի՝ Թուրքիայի դեմ խաղին և Չեխիայի դեմ ընկերական խաղին։

Անձնական կյանքԽմբագրել

Անտոն Շունինն ամուսնացել է ռուս սուպերմոդել Քեյթ Գրիգորևայի հետ[8]։ Առաջին ամուսնությունից Շունինն ունի որդի՝ Արտեմին, որ ծնվել է 2012 թվականի օգոստոսի 17-ին[9]։

ՁեռքբերումներԽմբագրել

ԹիմայինԽմբագրել

«Դինամո» (Մոսկվա)
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2008
  • ՖԱԼ հաղթող – 2016/17
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2011/12

ԱնձնականԽմբագրել

  • «Մրցաշրջանի բացահայտում» ՌՖՄ վարկածով – (2007)
  • Ընդգրկվել է Ռուսաստանի 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում – 2011/12 (№ 3)

ՎիճակագրությունԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Դինամո (Մոսկվա) Պրեմիեր լիգա 2007 23 -25 2 -8 25 -33
2008 9 -11 0 0 9 -11
2009 8 -13 0 0 0 0 8 -13
2010 9 -6 1 -2 10 -8
2011/12 41 -43 5 -2 46 -45
2012/13 23 -27 2 -2 3 -5 28 -34
2013/14 7 -10 0 0 7 -10
2014/15 2 -2 1 -2 1 0 4 -4
2015/16 7 -11 1 -3 8 -14
ՖԱԼ 2016/17 35 -25 0 0 35 -25
Պրեմիեր լիգա 2017/18 30 -30 0 0 30 -30
2018/19 17 -13 0 0 17 -13
Ընդհանուր 211 -216 12 -19 4 -5 227 -240
Ամբողջ կարիերա 211 -216 12 -19 4 -5 227 -240

ՀավաքականումԽմբագրել

2011 թվականի նոյեմբերի 11-ի դրությամբ
Ամսաթիվ Հակառակորդ Հաշիվ Բաց թողած գոլեր Մրցաշար
1 22 օգոստոսի, 2007   Լեհաստան 2:2 2 Ընկերական խաղ
2 11 նոյեմբերի, 2011   Հունաստան 1:1 1 Ընկերական խաղ

Ընդհանուր՝ 2 խաղ / 3 բաց թողած գոլ, 2 ոչ-ոքի

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել