Անտոն Բորոդաչով
Անտոն Վիկտորովիչ Բորոդաչով (ռուս.՝ Антон Викторович Бородачёв, մարտի 23, 2000[1], Սամարա, Ռուսաստան), ռուս սուսերամարտիկ։ 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր թիմային առաջնությունում, Ռուսաստանի չեմպիոն (2019), աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, Ռուսաստանի սուսերամարտի հավաքականի անդամ։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ։
Անտոն Բորոդաչով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | սուսերամարտիկ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 23, 2000[1] (24 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սամարա, Ռուսաստան |
Կենսագրություն
խմբագրելԱնտոն Բորոդաչովը ծնվել է 2000 թվականի մարտի 23-ին Սամարայում։ Անտոնը Կիրիլ Բորոդաչովի երկվորյակ եղբայրն է և լույս աշխարհ է եկել 15 րոպե ուշ[2]։ Բորոդաչով եղբայրները սկսել են սուսերամարտով զբաղվել յոթ տարեկանում[2]։ Առաջին մարզիչը եղել է Էլինա Օռլովան[2]։
Ելույթ ունենալով պատանեկան մրցումներում՝ Անտոնն իր եղբորը զիջել է անձնական նվաճումներով։ Այնուամենայնիվ, նա հասել է բարձր արդյունքների միջազգային մակարդակում։ Բորոդաչովը վաստակել է ոսկե մեդալներ աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների թիմային մրցություններում (2018, 2019)։
Անտոնի մեծահասակների կարիերան վառ մեկնար է ունեցել․ 2019 թվականին 19-ամյա սուսերամարտիկն առաջին անգամ հաղթել Է Ռուսաստանի անհատական առաջնությունում՝ եզրափակչում հաղթելով օլիմպիական չեմպիոն Տիմուր Սաֆինին[2]։ Համառուսաստանյան մրցումներում հաջող ելույթների շնորհիվ Բորոդաչովը ընդգրկվել Է Տոկիոյի Օլիմպիական խաղերի Ռուսաստանի հավաքականի կազմում[3]։ Անհատական մրցաշարում Անտոնն ավարտել է ելույթները 1/16 եզրափակիչում՝ զիջելով ամերիկացի Նիք Իտկինին[4]։ Թիմային առաջնությունում Անտոնը դարձել է արծաթե մեդալակիր՝ կիսաեզրափակչում հաղթանակ տանելով համաշխարհային վարկանիշի առաջատարների՝ ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ, սակայն վճռորոշ մենամարտում զիջելով ֆրանսիացի սուսերամարտիկներին[5]։
Պարգևներ
խմբագրել- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշան (11 օգոստոսի 2021 թվական) – հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, սպորտային բարձր նվաճումների, հաղթանակի նկատմամբ կամքի, տոկունության ու նպատակասլացության համար, որ ցուցաբերվել են 2020 թվականի XXXII Օլիմպիական խաղերում Տոկիո քաղաքում (Ճապոնիա)[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://fie.org/athletes/40355
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 С. Волков (2019 թ․ հունիսի 30). «Фехтовальщики из Запанского братья Бородачевы: «Мечтаем об Олимпийских играх»». sgpress.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Определен состав сборной России по фехтованию на Олимпийские игры в Токио». Р-Спорт. 2021 թ․ հունիսի 21. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «ОИ-2020. Кирилл Бородачев завершил соревнования в четвертьфинале». Федерация фехтования России. 2021 թ․ հուլիսի 26. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «France Wins Men's Team Foil on Final Day of Fencing at Tokyo 2020». Международная федерация фехтования (FIE). 2021 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 11 августа 2021 года № 463 «О награждении государственными наградами Российской Федерации»