Անտյե Կրոգ
Անտյե Կրոգ (աֆրիկաանս՝ Antjie Krog, հոկտեմբերի 23, 1952[1], Կրունստադ, Ֆեզիլե Դաբի, Ֆրի Սթեյթ, ՀԱՀ), հարավաֆրիկացի գրող, բանաստեղծուհի և լրագրողուհի[3], գրում է աֆրիկաանսով և անգլերենով։
Անտյե Կրոգ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1952[1] (72 տարեկան) |
Ծննդավայր | Կրունստադ, Ֆեզիլե Դաբի, Ֆրի Սթեյթ, ՀԱՀ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, լրագրող, գրող և թարգմանչուհի |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Կրթություն | Պրետորիայի համալսարան, Հարավաֆրիկյան համալսարան և Ֆրի սթեյթ համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Country of My Skull? |
Աշխատավայր | Արևմտյան Կապի նահանգի համալսարան |
Պարգևներ | |
Antjie Krog Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱնտյե Կրոգը ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 23-ին Կրունստադում (ՀԱՀ)՝ աֆրիկաներների կրթված, գրական ընտանիքում։ 1973 թվականին ավարտել է Ազատ պետության համալսարանը, իսկ 1976 թվականին՝ Պրետորիայի համալսարանը։ Հրատարակել է Die Suid-Afrikaan անկախ ամսագիր։ South African Broadcasting Corporation-ում աշխատել է՝ որպես ռադիո թղթակից։
Ստեղծագործական կյանք
խմբագրելՍտեղծագործական առաջին քայլերը եղել են որպես պոետ, արդյունքում գրել է նաև արձակ ստեղծագործություններ և հանդես եկել որպես լրագրող, դրամատուրգ և թարգմանիչ, մանկական գրքերի հեղինակ։
Գրական աշխատանքներ
խմբագրելՊոեզիա
խմբագրել- Dogter van Jefta (1970)
- Januarie-suite (1972)
- Beminde Antarktika (Սիրելի Անտարկտիկա) (1974)
- Mannin (1974)
- Otters in Bronslaai (1981)
- Jerusalemgangers (1985)
- Lady Anne (1989)
- Gedigte 1989–1995 (Բանաստեղծություններ) (1995)
- Kleur kom nooit alleen nie (2000)
- Down to my last skin (2000)
- Met woorde soos met kerse (2002)
- The stars say tsau (2004)
- Body bereft (2006)
- Skinned (2013)
Արձակ
խմբագրել- Relaas van 'n Moord (1995)
- Country of my Skull (1998)
- A Change of Tongue (2003), 2005 թվականին աֆրիկաանս է թարգմանվել 'Անդեր Տոնգվալի կողմից
- There was this goat (2009), Նոսիս Մպոլվոնիի և Կոպանի Ռատելեի հետ
- Begging to be Black (2010)
Դրամատուրգիա
խմբագրել- Waarom is dié wat voor toyi-toyi altyd so vet? (1999)
Ճանաչում
խմբագրելՔննադատները Անտյե Կրոգին անվանում են «Հարավային Աֆրիկայի Պաբլո Ներուդա»։ Արժանացել է Էժեն Մարեի և մի շարք այլ ազգային մրցանակների։ Հարավային Աֆրիկայի մի քանի համալսարանների պատվավոր դոկտոր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ https://web.archive.org/web/20090226215141/http://www.thetimes.co.za/SpecialReports/BookAwards/Article.aspx?id=482608
- ↑ «Antjie Krog Biography». Beyond Reconciliation. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Կենսագրություն, մատենագիտություն(անգլ.)
- Կենսագրություն(անգլ.)
- На сайте университета Западной Капской провинции(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտյե Կրոգ» հոդվածին։ |