Անտիկլինալ (անտի...+հունարեն χλινω— թեքում եմ), անտիկլինալային ծալք, ապարների շերտերի կամարաձև ծալք։

Շերտերի կորացման տեղը կոչվում է անտիկլինալի փական, իսկ փականներն իրար միացնող մակերևույթը՝ առանցքային մակերևույթ։ Անտիկլինալի կողերն անվանվում են թևեր։ Նայած առանցքային մակերևույթի դիրքին և թևերի թեքության ուղղությանը՝ անտիկլինալը կարող է լինել

  • ուղիղ
  • թեք
  • շրջված
  • պառկած։

Տեսակներ խմբագրել

 
  • Ըստ ձևի լինում են գծային անտիկլինալ (երբ նրա երկարությունը մեծ չափով գերազանցում է լայնությանը)
  • բրախիանտիկլինալ, գմբեթ (երբ երկարությունը և լայնությունը համարյա հավասար են)։

Ըստ կամարի և թևերի ձևերի, տարբերում են՝

  • բրգաձև
  • սնդուկաձև
  • ծնկաձև
  • հովհարաձև։

Անտիկլինալները, ըստ ծագման, բաժանվում են

  • գեոսինկլինալային տիպի (մեծ մասամբ՝ գծային), որոնք հետևանք են հորիզոնական ու ուղղաձիգ տեկտոնական շարժումների
  • պլատֆորմային տիպի (գմբեթներ, բրախիանտիկլինալներ), որոնք պլատֆորմի կարծր հիմքի խզումնային խախտումների մակերեսային արտացոլումներն են։

Հայաստանում կան Անտիկլինալի համարյա բոլոր ձևերը։

Գրականություն խմբագրել

  • Геологический словарь. — М.: Недра, 1978. — Т. 1. — С. 51.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտիկլինալ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 452