Անտեանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում[1]։ Բիթլիսի վիլայեթի Խիզան գավառում։ 1909-ին ուներ 42 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ուներ մի եկեղեցի և նախակրթական վարժարան։ Անտեանցի շրջակայքում կային միջնադարյան բերդի ավերակներ և հին գերեզմանոց։ Անտեանց ավերվել ու ամայացվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակչության միայն փոքր մասն է փրկվել և ապաստանել Արևելյան Հայաստանում

Գյուղ
Անտեանց
Անտեանց
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառԲիթլիսի գավառ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունանտեանցեցի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԲԱՂԵՇԻ ՆԱՀԱՆԳԻ ԲԱՂԵՇԻ ԳԱՎԱՌ». Վերցված է 2014 Փետրվար 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 454