«Անտառ» (ռուս.՝ «Лес»), 1980 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Վլադիմիր Մոտիլը[1][2][3] «Լենֆիլմ» կինոստուդիայում՝ Ալեքսանդր Օստրովսկու համանուն պիեսի մոտիվներով։

Անտառ
ռուս.՝ Лес
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1980
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Մոտիլ
Սցենարի հեղինակՎլադիմիր Մոտիլ
ԴերակատարներԼյուդմիլա Ցելիկովսկայա, Բորիս Պլոտնիկով, Վյաչեսլավ Կիրիլիչև և Ստանիսլավ Սադալսկի
ՕպերատորՎլադիմիր Իլյին
ԵրաժշտությունԱլեքսանդր Ժուրբին
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն100 րոպե

Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1986 թվականի նոյեմբերի 30-ին։

Սյուժե խմբագրել

Սյուժեն ծավալվում է հեռու գավառում, որտեղ ապրում է ժամանակին հայտնի գեղեցկուհի, իսկ այժմ պարզապես տիկին Գուրմիժսկայան։ Ձանձրանալով՝ նա որոշում է սիրավեպ սկսել վարժարանը չավարտած երիտասարդի՝ իր վաղեմի ընկերուհու որդու հետ, որը հյուրընկալվել էր նրան։ Նրա սիրախաղին երիտասարդը պատրաստակամորեն է արձագանքում։

Դերերում խմբագրել

  • Լյուդմիլա Ցելիկովսկայա – Ռաիսա Պավլովնա Գուրմիժսկայա
  • Բորիս Պլոտնիկով – Գենադի Դեմյանովիչ Նեսչաստլիվցև (դերը հնչյունավորել է Յուրի Դեմիչը)
  • Վյաչեսլավ Կիրիլիչև – Սչաստլիվցև
  • Ստանիսլավ Սադալսկի – Ալեքսեյ Սերգեևիչ Բուլանով, գիմնազիստ
  • Ելենա Բորզովա – Ակսյուշա, զարմուհի
  • Ալեքսանդր Սոլովյով – Պյոտր
  • Միխայիլ ՊուգովկինՎոսմիբրատով
  • Կիրա Քրեյլիս-Պետրովա – Ուլիտա, Գուրմիժսկայայի աղախինը
  • Վիկտոր Ցեպաև – Կարպ (դերը հնչյունավորել է Իգոր Եֆիմովը)

Նկարահանող խումբ խմբագրել

  • Բեմադրությունն ու սցենարը՝ Վլադիմիր Մոտիլի
  • Բեմադրող օպերատոր՝ Վլադիմիր Իլյին
  • Բեմադրող նկարիչ՝ Վալերի Կոստրին
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Ժուրբին

Արտադրություն խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Մերձմոսկովյան Նիկոլո-Պրոզորովո կալվածքում լայնաֆորմատ համակարգով՝ 70 մմ ժապավենի վրա։ Ֆիլմը վարձույթում կարող էր հայտնվել և ցուցադրվել միայն հատուկ նախագծերով հագեցած կինոթատրոններում։ Դրանով է ռեժիսոր Վ. Մոտիլը բացատրել այն հանգամանքը, որ ֆիլմը քիչ է ցուցադրվել և փաստորեն «չի հասել հանդիսատեսին»[4]։

Գրաքննություն խմբագրել

Ինչպես պնդում են «Ռոսիա» ալիքի «Վեստի» հեռուստաընկերության՝ «Մոտիլի «Անտառ» ֆիլմը, որը նկարահանվել է Ա. Ն. Օստրովսկու պիեսի մոտիվներով, արգելվել է ցուցադրել, իսկ ռեժիսորը կրկին արտաքսվել է կինոարդյունաբերությունից»[5]։ «Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակցի կարծիքով՝ «ֆիլմը դարակը դնելու» իշխանությունների որոշումը կապված էր այն բանի հետ, որ գլխավոր հերոսների կերպարները «հիանալիորեն» հիշեցնում էին իշխող խորհրդային վերնախավի բարքերը[6]։ Ֆիլմի ցուցադրությունը թույլատրվել է միայն 1988 թվականին[7] վերակառուցման ժամանակաշրջանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Это лицо эпохи! Это лицо нашей Победы", - Садальский вспомнил актрису Людмилу Целиковскую
  2. «К 100-летию со дня рождения Людмилы Целиковской». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
  3. Станислав Садальский рассказал об Омске, новом спектакле и творческой карьере
  4. Валерий Кичин. Чёрные дыры экранов // Российская газета. — 11 марта 2010. — № 5128 (49).
  5. Мотыль Владимир Яковлевич // «Вести», канал «Россия». — 05 февраля 2010.
  6. Александр Милкус. И в «Лес», и в «Снег» // газета «Комсомольская правда». — 22 февраля 2010.
  7. Биография Владимира Мотыля // газета «Известия». — 22 февраля 2010. Архивировано из первоисточника 5 Մայիսի 2010.

Արտաքին հղումներ խմբագրել

  • ««Лес»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
  • «Лес» Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003.
  • ««Лес»». Фильмы. Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
  • ««Лес»». Статья. Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
  • ««Лес»». Теле- и художественные фильмы. Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.