Անտառների հաշվառում, իրականացվում է անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման, որակը և քանակը փոփոխությունների գրանցման, տեղեկույթի տրամադրման, հաշվարկը հատատեղերի սահմանման, անտառների օգտագործման, զարգացման, անտառատնտեսության այլ միջոցառումների ծրագրավորման, ինչպես նաև անտառների նպատակների կամ գործառնական նշանակության փոփոխման նպատակով։

Հաշվառման մեթոդներ խմբագրել

Անտառների հաշվառման ենթակա տվյալներն են՝ անտառների և անտառների հողերի որակի ու քանակի բնութագրերը` ըստ հիմնական նպատակի և գործառնական նշանակության, հավատարմագրային կառավարման, անտառօգտագործման, վարձակալության կամ այլ հիմունքներով տրամադրված անտառների տարածքներում առաջացած փոփոխությունները, անտառածածկ տարածքների կամ անտառների պաշարների ընթացիկ փոփոխությունները, անտառների հողերի որակի ու քանակի բնութագրերը` ըստ հիմնական նպատակի և գործառնական նշանակության, հավատարմագրային կառավարման, անտառօգտագործման, վարձակալության կամ այլ հիմունքներով տրամադրված անտառների տարածքներում առաջացած փոփոխությունները, անտառածածկ տարածքների կամ անտառների պաշարների ընթացիկ փոփոխությունները, միակցված, չմիակցված և հիմնադրված անտառների մշակաբույսերի բնութագրերը, հիվանդություններից և վնասատուներից վնասված տարածքների մասին տվյալները, անտառների հողերում անտառներում տարածքների բաշխվածության փոփոխությունները, ծառուտների բաշխվածության փոփոխությունները` հասարակական փուլերի սահմաններում, ըստ գերակշռող ծառատեսակի, տարիքային դասի փոփոխությունները վերջին անտառաշինությունից հետո` ըստ գերակշռող անտառի տիպերի (անտառաճման պայմանների) և լրիվության խմբերի, անտառատնտես աշխատանքների, հատումների և անտառավերականգնման միջոցառումների տվյալները, ծառուտների վերակառուցման ծավալներն ու եղանակները, բնափայտի մթերման տարեկան ծավալները` ըստ հատման եղանակների և տեսակների, հակահրդեհային պահպանության միջոցառումները, հրդեհների պատճառների, ծավալների վերլուծությունը և խախտված տարածքների բնութագիրը, կենսաբանական բազմազանության պահպանության ու վերարտադրման միջոցառումները և այլն։

Տվյալների հավաքագրում խմբագրել

Անտառների հաշվառումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության անտառային պետական մոնիթորինգի կենտրոնը, տվյալները մուտքագրվում, պահպանվում, վերլուծվում և տրամադրվում են աշխարհագրական տեղեկատվական համակարգի (ԱՏՀ) միջոցով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։