Անջրպետ (վիպակ)
«Անջրպետ» (բուլղար․՝ Бариерата), բուլղարացի գրող Պավել Վեժինովի վիպակը։ Առաջին անգամ հրատարակվել է 1976 թվականին։ Թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն և հայերեն։ Ռուսերենով առաջին անգամ հրապարակվել է «Արտասահմանյան գրականություն» ամսաթերթում (1978 թվական, 1 հրապարակում) Մայա Տարասովայի թարգմանությամբ։ Առաջաբանը գրել էր Լև Օզերովը[1]։
Անջրպետ բուլղար․՝ Бариерата | |
---|---|
Հեղինակ | Պավել Վեժինով |
Տեսակ | վիպակ |
Ժանր | ֆանտաստիկա |
Բնօրինակ լեզու | բուլղարերեն |
Երկիր | Բուլղարիա |
Հրատարակման տարեթիվ | 1976 |
Վիքիքաղվածք | Անջրպետ |
ԽՍՀՄ-ի տարիներին հրապարակվել է ավելի քան 500 000 խմբաքանակով։ 1979 թվականին գրքի հիման վրա նկարահավել է համանուն ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորել են Ինոկենտի Սմոկտունովսկին և Վանյա Ցվետկովան[2]։
Գոյություն ունեն բազմաթիվ թատերական բեմադրություններ։
Վիպակի համար Պավել Վեժինովը 1976 թվականին արժանացել է Դիմիտրովսկյան մրցանակի[3]։
1981 թվականին Երևանում, «Սովետական գրող» հրատարակչությունում հրապարակվել է հայերենով։
Սյուժե
խմբագրելՎիպակում պատմվում է Անտոնի Մանև անունով կոմպոզիտորի մասին, ով բաժանվել է կնոջից և կյանքի բարդ շրջան է ապրում։ Մի անգամ գիշերային ռեստորաններից մեկում՝ «Սոֆիա»-ում, Անտոնին հանդիպում է մի տարօրինակ աղջկա՝ Դորոթեային, ով վերջերս ծանր հոգեբանական վնասվածք է ստացել։ Ծանոթությունից հետո Դորոթեան դառնում է հաճելի զրուցակից Անտոնիի համար։ Նրանք ընկերանում են, հետո պարզվում է, որ աղջիկը կարողանում է թռչել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Павел Вежинов «Барьер» (fantab.ru)
- ↑ Barierata (IMDB)
- ↑ Павел Вежинов http://bgf.zavinagi.org
Արտաքին հղումներ
խմբագրել- Պավել Վեժինով-Անջրպետ(ռուսերեն) (Բուլղարերենից թարգմանել է Մայա Տարասովան)