Անջատիչ (ծրագրային ինտերֆեյսի տարր)

Ռադիոկոճակ ( անգլ.՝ radio button), կամ անջատիչ, — ինտերֆեյսի տարր, որը թույլ է տալիս օգտվողին նախապես սահմանված ցուցակից (խմբից) ընտրել մեկ տարբերակ (առարկա)։

Ընտրված է ռադիո-
կոճակ «Cat»

Անվանում խմբագրել

Տարրը կոչվել է այն կոճակների անունով, որոնք օգտագործվում են ավտոմոբիլային կամ այլ ռադիոներում` նախասիրած ռադիոկայանն ընտրելու համար[1]։ ԽՍՀՄ-ում նման կոճակները լայնորեն օգտագործվում էին հեռուստատեսային սարքերում։ Երբեմն դրանց անվանում էին ռադիացիոն կոճակներ՝ իրենց կլոր ձևի համար, որը սխալ էր (դրանք կարող էին կլոր չլինել, օրինակ, ինչպես motif գրադարաններում)։ Անվանումը ծագել է 1980-ականների սկզբին, երբ լայն տարածում էին գտել նման կոճակները։ Շատ լեզուներում այդ կոճակներն իրենց անվանումն ստանում էին ըստ իրենց ամրակցված ֆունկցիայի, սակայն համակարգչային ինտերֆեյսի պարագայում այն իր իմաստը փոխեց։

Նկարագրություն խմբագրել

Սովորաբար, ռադիոկոճակները իրենցից ներկայացնում են կլոր (երբեմն քառակուսի կալուռուցիկ) տարրեր, որոնց կենտրոնում հաճախ առանձնանում է մի փոքր կետ։ Կոճակի կողքին ընտրված տարրի նկարագրությունն է։ Ռադիոկոճակները խմբավորվում են, և ցանկացած պահի կարող է ընտրվել նրանցից միայն մեկը։

Ռադիո կոճակը կարող է տեղակայվել ոչ միայն խմբի, այլ նաև մենյու (ինֆորմատիկա) ցանկի մեջ, այս դեպքում նշված ցուցակի մեջ կարելի է ընտրել անհրաժեշտը, որի դիմաց կատարվում է նշում։ Կիրառվում են նաև տեքստային ինտերֆեյսի ռադիո կոճակներ, որոնք նշվում են զույգ փակագծերով (), աստղանիշով (*) կամ շրջանակով (•): Եթե նախապես նշված է լինում կոճակներից որևէ մեկը, սակայն մենք նրա ֆունկցիայից հրաժարվում ենք, ապա կարող ենք անջատել այն և միացնել մեր նախընտրածը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Анатолий Хомоненко и др. Delphi 7. — СПб: БХВ-Петербург, 2005. — С. 175-177. — 1216 с. — (В подлиннике). — доп.тираж 3000 экз. — ISBN 5-94157-267-0
  • Алан Купер об интерфейсе. Основы проектирования = About Face. The Essentials of Interaction Design. — 3. — СПб: Символ-Плюс, 2009. — С. 502. — 688 с. — 1500 экз. — ISBN 978 5 93286 132 5

Արտաքին հղումներ խմբագրել