«Անպարտելին» (ռուս.՝ «Непобедимый»),  1983 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յուրի Բորեցկին։

Անպարտելին
Երկիր ԽՍՀՄ
Ժանրարկածային ֆիլմ
Թվական1983
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅուրի Բորեցկի
Սցենարի հեղինակՊավել Լունգին
ԴերակատարներԱնդրեյ Ռոստոցկի
ԵրաժշտությունԵվգենի Պտիչկին
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն69 րոպե[1]

Սյուժե խմբագրել

Նախկին կարմիրբանակային Անդրեյ Խրոմովը (ազգանուը հորինված է[2], չնայած սկզնատառերը ակնարկում են Խառլամպիևին[3]), որը տարված էր ըմբշամարտի նոր տեսակ՝ «ինքնապաշտպանություն առանց զենքի» ստեղծելու գաղափարով, գնում է Միջին Ասիա, որտեղ ծանոթանում է ազգաեին ըմբշամարտ կուրաշին։ Այնտեղ լինելու ընթացքում հերոսը բազմիցս ընկնում է դժվարին իրավիճակների մեջ, որոնցից դուրս է գալիս պատվով։ Ֆիլմը նվիրված են Անատոլի Խարլամպիևի հիշատակին, որը եղել է սաբոյի հիմնադիրը, իսկ նրա գործողությունները տեղի են ունենում Խորհրդային Թուրքմենստանում 1920-ական թվականներին

Դերերում խմբագրել

  • Անդրեյ Ռուստոցկի – Անդրեյ Խրոմով
  • Խամզա Ումարով – Ֆաթահբեկ
  • Նուրմուխան Ժանտուրին – Ջումա
  • Յոդգար Սագդիև – Ջաֆար
  • Գյուլնարա Դուսմատովա – Լայլո
  • Բիրոդար Ատաբաև – Յուլչի
  • Դիլշատ Իսմաիլով–Աբբուլլա
  • Նիկոլայ Կարպով – Ահմեդ
  • Տուխտասին Մուրատով – Ֆարհադ
  • Բեգալին Նարտայ
  • Վսևոլոդ Սաֆոնով – Նիկոլայ Պոդվոյսկի
  • Մենտայ Ուտեպբերգենով– Յակուբ խանի զարմիկը (լուսագրերում նշված չէ)

Ստեղծում խմբագրել

Ֆիլմը ամրագրել է այն ժամանակ հաստատված լեգենդը, թե սամբոյի միակ ստեղծողը Անատոլի Խարլամպիևն էր (իրականում եղել է Օշչեպկովի աշակերտը)։ Նրա անունը ենթադրվում է գլխավոր հերոսի անվան ու ազգանվան սկզբնատառերից։ Պավել Լունգինի սցենարը, ըստ սպորտի պատմաբանների, պատմում է այն մասին, թե ինչպես է գլխավոր հերոսը ճանապարհորդում բասմաչներից ազատագրված Միջին Ասիայի շրջաններով և հավաքում ժողովրդական մենամարտերի հնարքներ, կապ չի ունեցել ոչ սպորտաձևի ստեղծման պատմության, ոչ էլ Խարլամպիևի կյանքի փաստերի հետ[3]։

Վարձույթ խմբագրել

Վարձույթի ընթացքում ֆիլմն ունեցել է 29 միլիոն հանդիսատես[4]։

Ֆիլմի ազդեցություն խմբագրել

Ֆիլմը նպաստել է սամբոյով զբաղվողների թվի մի քանի անգամ ավելացմանը[3][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Эстафета. «Физкультура и спорт», 1987.
  3. 3,0 3,1 3,2 Георгий Олтаржевский (2018 թ․ նոյեմբերի 16). «Самбо устояло: кто на самом деле придумал «борьбу вольного стиля»». «Известия». Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  4. Фёдор Раззаков Гибель советского кино. Тайна закулисной войны. 1973-1991. — Litres, 2017. — 1128 с. — ISBN 5457021726
  5. Евгений Головихин Программа дополнительного образования детей «Самбо». — 875 с. — ISBN 5457209245