Անպատասխան սեր (ֆիլմ, 1979)

«Անպատասխան սեր» (ռուս.՝ «Безответная любовь»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Անդրեյ Մալյուկովը 1979 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայում։ Մաքսիմ Գորկու վաղ պատմվածքների և ռուս դերասանների հիշողությունների էկրանավորումն է։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1980 թվականի մայիսի 12-ին։

Անպատասխան սեր
ռուս.՝ Безответная любовь
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1979
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնդրեյ Մալյուկով
ԴերակատարներԻրինա Մարկովա, Լեոնիդ Մարկով, Իգոր Լիվանով, Միհայ Վոլոնտիր և Վլադիմիր Սոշալսկի
ԵրաժշտությունՅուրի Սաուլսկի
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն92 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է ռուս գավառական դերասանուհի Լարիսա Դոբրինինայի ողբերգական ճակատագրի մասին, որը չի դիմանում բոլոր կողմերից իր վրա թափվող դժբախտությունների ծանրությանը և վաղաժամ հեռանում է կյանքից։

Դերերում խմբագրել

  • Իննա ՄակարովաԼարիսա Անտոնովնա Դոբրինինա, դերասանուհի
  • Լեոնիդ Մարկով – Պյոտր Կլիմովիչ Տորսուև, Լարիսա երկրպագուի երկրպագու
  • Իգոր Լիվանով – Նիկոլայ Տորսուև
  • Միխայ Վոլոնտիր – բժիշկ, ծերացող Լարիսայի սիրեկանը
  • Վլադիմիր Սոշալսկի – Խրիսանֆ Նիկոլաևիչ, ծերացող դերասան
  • Վալերի Սոկոլովերով – Ալեքսանդր Ֆեոֆիլովիչ Բրագին, դերասան, կոմիկ
  • Իննա Ալենիկովա – Սոնյա Զվանցևա, դերասանուհի
  • Իրինա Սանպիտեր – Ստրեշնևա, դերասանուհի
  • Սերգեյ Յաշին – Սկուրատով
  • Վադիմ Ալեքսանդրով – Աբսուրդիկ, դերասան
  • Սերգեյ Նիկոնենկո – Սենեչկա, դերասան
  • Վ. Անտոնով – Վասեչկա, հուշարար
  • Լեոնիդ ԿուրավլյովՊավլով, գավառական թերթի լրագրող
  • Վալենտինա Նովիկովա – Պրասկովյա

Նկահարանող խումբ խմբագրել

  • Բեմադրող ռեժիսոր՝ Անդրեյ Մալյուկով
  • Սցենարիստներ՝ Անդրեյ Մալյուկով, Իննա Մակարովա, Տատյանա Դուբրովինա
  • Գլխավոր օպերատոր՝ Ռալֆ Քելլի
  • Բեմադրող նկարիչ՝ Տատյանա Լապշինա
  • Կոմպոզիտոր՝ Յուրի Սաուլսկի

Արձագանքներ խմբագրել

Սա հազվադեպ յուրահատուկ ֆիլմ է։ Լուսագրերը հայտնում են, որ այն ստեղծվել է Մ. Գորկու վաղ ստեղծագործությունների «մոտիվներով» և հին ռուս դերասանների հիշողությունների հիման վրա։ Դա այդպես է․ առաջին իսկ կադրերից մենք հայտնվում ենք դարի սկզբի նահանգային գավառի ճշգրիտ նշված և ճշմարտացի ցուցադրված աշխարհը։ Աշխարհը աղքատ է, ծանր մթնոլորտում և, միևնույն ժամանակ, որոշակիորեն լարված, որն ապրում է անխուսափելի և կտրուկ փոփոխությունների սպասումով։ Մի աշխարհ, որը բնակեցված է տարօրինակ մարդկանցով, խելացի, բայց խորապես դժբախտ տարօրինակ մարդկանցով։ Աղքատ փիլիսոփաներով, շվայտ ֆաբրիկատերերով ու վաճառականներով, խրատամոլ մտավորականներով…

Ֆիլմի գործող դեմքերը մեծ մասամբ գավառական թատրոնի դերասանուհիներ ու դերասաններ են։ Պետք է ենթադրել, որ դերակատարների համար հեշտ չէր մարմնավորել նրանց՝ առանց կրկնելու այն, ինչ արդեն եղել է։ Իսկ եղել էր շատ բան։ Ինչ-որ կերպ ստացվեց, որ հին ռուսական թատրոնի յուրահատուկ աշխարհը ցուցադրվում էր դրամայի և կատակերգության, վոդեւիլի և օպերետի ժանրերում։ Եղել են նաև արտաքուստ ցինիկ, իսկ իրականում միայնակ ու դժբախտ կատակերգուներ, և տպավորիչ ողբերգակներ․ բեմում հերոսներ են, իսկ կյանքում անօգնական, աղքատությունից տանջված մարդիկ։

Եվ ֆիլմի առաջատար դերասանուհի Իննա Մակարովան է Լարիսա Դոբրինինայի դերում։ Սա պարզ դեր չէ. Լարիսան կյանքը նվիրում է «բարձր արվեստին», բայց թատերական կենցաղը ստիպում է զբաղվել անհեթեթություններով. նա մաքուր հոգի ունի և հնարավորություն ունի խուսափելկենցաղային ճղճիմություններից, բայց կյանքը նրան ներքաշում է իր ճահճի մեջ, դարձնում է մարդու մահվան ակամա պատճառը. վերջապես, անպատասխան սերը, որ տածում էին Լարիսայի նկատմամբ, բումերանգի պես կհարվածի նաև նրան, և նա լիովին կիմանա, թե ինչ է նշանակում դա՝ սիրել անպատասխան…

— Ռ. Սոբոլև, «Спутник кинозрителя», 1980 թվականի մայիս

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել