Անպայման ռեֆլեքսներ, ոչ պայմանական ռեֆլեքսներ օրգանիզմի համեմատաբար հաստատուն, ժառանգաբար անցնող ռեակցիաներ։ Բնածին են, տեսակային։ Անպայման ռեֆլեքսներ տերմինը մտցրել է Իվան Պավլովը՝ նշելու համար այն ռեֆլեքսները, որոնք անպայմանորեն առաջանում են զգայական նյարդերի վերջավորությունների (ռեցեպտորների) վրա համապատասխան գրգռիչների ներգործության դեպքում։ Իրականանում են կենտրոնական նյարդային համակարգի միջոցով և իրենց առաջացման համար հատուկ պայմաններ չեն պահանջում։ Պավլովը բնազդները դասակարգել է որպես բարդ անպայման ռեֆլեքսների առանձնահատուկ կատեգորիա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 433