Աննա Սինիլկինայի հուշարձան (Մոսկվա)

Աննա Սինիլկինայի հուշարձան (ռուս.՝ Памятник Анне Синилкиной), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային մարզական ֆունկցիոներ, «Լուժնիկի» օլիմպիական համալիրի սպորտի պալատի տնօրեն 1956-1996 թվականներին, ԽՍՀՄ գեղասահքի ֆեդերացիայի նախագահության նախագահ 1972-1988 թվականներին, ԽՍՀՄ գեղասահքի ֆեդերացիայի նախագահության պատվավոր նախագահ 1988-1992 թվականներին, ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող Աննա Սինիլկինային։ Տեղադրվել է Մոսկվայում տեղակայված «Լուժնիկի» օլիմպիական համալիրի տարածքում, սպորտի պալատի մոտ։

Picto infobox architecture.png
Աննա Սինիլկինայի հուշարձան
Синилкина.JPG
Աննա Սինիլկինայի հուշարձանը
Կոորդինատներ55°43′19″ հս․ լ. 37°32′57″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է2005
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էԱլեքսանդր Ռուկավիշնիկով
Ներկա վիճակըԿանգուն

ՊատմությունԽմբագրել

«ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող, գեղասահքի ազգային ֆեդերացիայի նախկին նախագահ, «Լուժնիկի» օլիմպիական համալիրի սպորտի պալատի անփոխարինելի տնօրեն Աննա Սինիլկինայի հիշատակը հավերժացնելու մասին» հրամանը 1999 թվականի հունվարի 21-ին ստորագրել է Մոսկվայի կառավարության ղեկավար Յուրի Լուժկովը[1]։

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2005 թվականի մարտի 13-ին և հարմարեցվել է գեղասահքի 2005 թվականի աշխարհի առաջնության բացման արարողությանը։ Գեղասահքը մարզաձև է, որն ամենից շատ էր սիրում Աննա Սինիլկինան[2]։

ՆկարագրությունԽմբագրել

Աննա Սինիլկինայի բրոնզե քանդակը մինչև գոտկատեղ բրոնզե պատվանդանի վրա է, որն ունի երկարափեշ զգեստի նմանություն, ինչը քանդակին տալիս է ավարտուն տեսք։ Պատվանդանին արված է հետևյալ մակագրությունը[3].

  Սինիլկինա Աննա Իլյինիչնա։ «Լուժնիկի» օլիմպիական համալիրի սպորտի պալատի տնօրեն 1956-1996 թվականներին, ԽՍՀՄ գեղասահքի ֆեդերացիայի նախագահության նախագահ 1972-1988 թվականներին։ ԽՍՀՄ գեղասահքի ֆեդերացիայի նախագահության պատվավոր նախագահ 1988-1992 թվականներին։  

Հուշարձանը տեղադրված է գրանիտե քառակուսի ցածր հարթակի վրա[3]։

Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը և ճարտարապետ Ռոստիսլավ Նարսկին[3]։

ԾանոթագրություններԽմբագրել