Աննա Դրեսդեն-Պոլակ
Աննա Դրեսդեն-Պոլակ (նիդերլանդերեն՝ Anna "Ans" Dresden-Polak, ծնյալ Աննա Պոլակ (Anna Polak), նոյեմբերի 24, 1906, Ամստերդամ, Նիդերլանդներ - հուլիսի 23, 1943, Սոբիբոր, Gmina Włodawa, Włodawa County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան[1]), հրեական ծագումով նիդերլանդացի մարմնամարզուհի[2][3][4], օլիմպիական խաղերի չեմպիոնուհի։
Աննա Դրեսդեն-Պոլակ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | սպորտային մարմնամարզիկ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 24, 1906 |
Ծննդավայր՝ | Ամստերդամ, Նիդերլանդներ |
Մահվան ամսաթիվ՝ | հուլիսի 23, 1943 (36 տարեկան) |
Մահվան վայր՝ | Սոբիբոր, Gmina Włodawa, Włodawa County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան[1] |
Օլիմպիական ոսկե մեդալն Աննան նվաճել է իր հայրենի Ամստերդամում 1928 թվականին կայացած ամառային օլիմպիադայում[5][6][7]՝ ընդհանուր հաշվարկում վաստակելով 316.75 միավոր[8]։
Նա մարմնամարզության նիդերլանդական հավաքական թիմի ազգությամբ հրեա հինգ անդամներից մեկն էր։ Երբ Նիդերլանդներում հաստատվեց գերմանացիների տիրապետությունը, ֆաշիստները հալածանքներ սկսեցին ազգությամբ հրե նիդերլադցիների նկատմամբ։ Այդ հալածանքներին ենթարկվեցին նաև օլիմպիական չեմպիոնուհի Աննա Դրեսդեն-Պոլակն ու իր ընտանիքի անդամները։ Նրան նախ նետեցին Վեստերբորկի համակենտրոնացման ճամբարը, այնուհետև տեղափոխեցին Սոբիբորի մահվան ճամբար և 1943 թվականի հուլիսի 23-ին դաժանաբար սպանեցին[9] իր վեցամյա դստեր՝ Եվայի հետ[10][11]։ Դրանից մի քանի ամիս անց՝ 1944 թվականի սկզբներին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում սպանել են նաև Աննայի ամուսնուն՝ Բարենդ Դրեսդենին[11][12][13]։
Աննայի մարզիկ ընկերուհիները՝ Նիդերլանդների մարմնամարզության օլիմպիական հավաքականի ազգությանբ հրեա մյուս մազուհիները՝ Ստելլա Բլիտս-Ագստերիբեն, Լեա Կլոոտ-Նորդհայմը, Յուդիկիե Տեմանս-Սիմոնսը, ինչպես նաև հրեա մարզիչը՝ Գերիտ Կլեերեկոպերը նույնպես սպանվել են Օսվենցիմի կամ Սոբիբորի համակենտրոնացման ճամբարներում[4][6][6][14]։
1997 թվականին Աննա Դրեսդեն-Պոլակը, նրա թիմակից հրեա մամնամարզուհիներն ու մարզիչը ներառվել են Հրեական սպորտի փառքի սրահում[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20200417160142/https://www.sports-reference.com/olympics/athletes/po/ans-polak-1.html
- ↑ Paul Taylor (2004)։ Jews and the Olympic Games: The Clash Between Sport and Politics - With a Complete Review of Jewish Olympic Medalists։ Eastbourne, UK: Sussex Academic Press։ Վերցված է 27 January 2013 – via Google Books
- ↑ Wechsler Bob (2008)։ Day by Day in Jewish Sports History։ Jersey City, N.J.: KTAV Publishing House։ էջ 329։ Վերցված է 27 January 2013 – via Google Books
- ↑ 4,0 4,1 Paauw Ruud (Winter 1994)։ «After the Glory»։ Citius, Altius, Fortius (Durham, N.C.: International Society of Olympic Historians) 2 (1): 30։ Արխիվացված է օրիգինալից 30 September 2007-ին։ Վերցված է 1 February 2017
- ↑ 5,0 5,1 «Dresden-Polak, Anna»։ Jews In Sports @ Virtual Museum։ Արխիվացված է օրիգինալից 5 December 2010-ին։ Վերցված է 27 January 2013
- ↑ 6,0 6,1 6,2 Lipman Steve։ «Connecting the World to Jewish News, Culture, and Opinion»։ The Jewish Week։ Արխիվացված է օրիգինալից 3 April 2014-ին։ Վերցված է 27 January 2013
- ↑ IX Olympic Games - Official Report։ Amsterdam: Nederlands Olympisch Comité*Nederlandse Sport Federatie։ 1928։ էջ 694։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2020-09-04 – via LA 84 Foundation
- ↑ https://www.sports-reference.com/olympics/athletes/po/ans-polak-1.html |título=Ans Polak |acessodata=24 de março de 2018 |publicado=sports-reference.com |arquivourl=https://archive.today/20130428012040/http://www.sports-reference.com/olympics/athletes/po/ans-polak-1.html |arquivodata=28 de abril de 2013 |língua=inglês}}
- ↑ Schaffer Kay, Smith Sidonie (2000)։ The Olympics at the Millennium: Power, Politics, and the Games։ New Brunswick, N.J.: Rutgers University Press։ էջեր 60–62։ ISBN 978-0-8135-2820-5 – via Google Books
- ↑ Taylor Paul (2004)։ Jews and the Olympic Games։ Eastbourne, UK: Sussex Academic Press։ էջ 107։ ISBN 978-1-903900-87-1 – via Google Books
- ↑ 11,0 11,1 Winston-Macauley Marnie (2009)։ Yiddishe Mamas: The Truth About the Jewish Mother։ Kansas City, Mo.: Andrews McMeel Publishing։ էջ 331։ Վերցված է 27 January 2013 – via Google Books
- ↑ Yogi Mayer Paul (2004)։ Jews and the Olympic Games։ Elstree, UK: Vallentine Mitchell։ էջ 238։ ISBN 978-0-85303-451-3 – via Google Books
- ↑ «Olympians Who Were Killed or Missing in Action or Died as a Result of War»։ Sports Reference։ Արխիվացված է օրիգինալից 17 April 2020-ին։ Վերցված է 24 July 2018
- ↑ «NETHERLANDS 1928 OLYMPIC CHAMPIONS»։ Jewishsports.net։ Վերցված է 27 January 2013
Գրականություն խմբագրել
- Brouwer Erik (2010)։ «De Moord op een Gouden Turnploeg»։ in van Liempt Ad, Luitzen Jan։ Sport in de Oorlog (Dutch)։ L.J. Veen։ էջեր 29–58։ ISBN 978-90-204-1936-8
Արտաքին հղումներ խմբագրել
- profile
- Աննա Դրեսդեն-Պոլակ - Յադ Վաշեմ (անգլ.)