Աննա Ալեքսադրովնա Բարանչուկ (ռուս.՝ Анна Александровна Баранчук, դեկտեմբերի 18, 1993(1993-12-18)[1], Պրոկոպևսկ, Կեմերովոյի մարզ, Ռուսաստան), ռուս ռեգբիստ և ֆոտոմոդել, ԲԿՄԱ ակումբի[2] և Ռուսաստանի ռեգբի-15-ի և ռեգբի-7-ի կանանց հավաքականների խաղացող։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ[3], Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[4]։

Աննա Բարանչուկ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝rugby sevens player
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 18, 1993(1993-12-18)[1] (30 տարեկան)
Ծննդավայր՝Պրոկոպևսկ, Կեմերովոյի մարզ, Ռուսաստան

Կենսագրություն խմբագրել

2012 թվականին ավարտել է № 45 դպրոցը[5]։ 2012-2016 թվականներին սովորել է Կուբայի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական համալսարանում։ 2018 թվականին ավարտել է Կուբայի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական համալսարանի մագիստրատուրան (ֆիզիոլոգիայի ամբիոն, ավարտական աշխատանքի թեման՝ «Ռեգբիում մասնագիտացող բարձրակարգ մարզուհիների ֆունկցիոնալ ասիմետրիաները»), ստացել է գերազանցության դիպլոմ։ Ռեգբիով զբաղվել է № 4 սպորտային պատրաստության կենտրոնում (ներկայում՝ մարզաձևերի մարզական պատրաստության տարածաշրջանային կենտրոն, ք. Կրասնոդար)։ Զբաղվել է բասկետբոլով և թեթև աթլետիկայով։ Ուսուցման ընթացքում զեկույց է գրել ռեգբիի և ամերիկյան ֆուտբոլի միջև տարբերությունների մասին։ Հանդես է եկել ՌՑՍՊ կենտրոնի թիմում[6]։

Ռուսաստանի ռեգբիի հավաքականի կազմում 2014 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2018 թվականին սկսել է Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես գալ համաշխարհային սերիայում, 64 խաղում վաստակել է 20 միավոր։ Մասնավորապես, ներգրավվել է Համաշխարհային սերիայի խաղերին (2017/2018 մրցաշրջան, էտապներ Սիդնեյում[7] և Սան Ֆրանցիսկոյում[8]։ Ռեգբիի-7 հավաքականի կազմում մասնակցել է Սան Ֆրանցիսկոյի 2018 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունում[9]։ Դարձել է ռեգբի-7ի Եվրոպայի չեմպիոն 2018, 2019 և 2021 թվականներին․ առաջին ոսկե մեդալը պաշտոնապես ստացել է 2019 թվականին[10][11], 2021 թվականին հանդես է եկել Եվրոպայի ռեգբիի առաջնության երկու էտապներում՝ Լիսաբոնում[12] և Մոսկվայում[13]՝ դառնալով Եվրոպայի երրորդ չեմպիոն։

2019 թվականին առաջադրվել է Ռուսաստանի լավագույն ռեգբիստուհու մրցանակին։ 2020 թվականի մարտի 19-ին դարձել է ԲԿՄԱ-ի խաղացող[2]։ 2021 թվականի հուլիսին ընդգրկվել Է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հայտացուցակում[14] և մասնակցել Տոկիայի Ամառային օլիմպիական խաղերին[15][16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/146149
  2. 2,0 2,1 «Профиль на сайте ЦСКА». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  3. Трем кубанским спортсменкам присвоили звания мастеров спорта международного класса Արխիվացված 2019-04-25 Wayback Machine (ռուս.)
  4. АННЕ БАРАНЧУК ПРИСВОЕНО ЗВАНИЕ «ЗАСЛУЖЕННЫЙ МАСТЕР СПОРТА»
  5. Последний звонок прозвенел для школьников Прокопьевска (сюжет)(չաշխատող հղում) (ռուս.)
  6. 15 самых красивых регбисток России Արխիվացված 2016-09-06 Wayback Machine (ռուս.)
  7. Новости спорта // 29 января 2018(չաշխատող հղում) (ռուս.)
  8. Волгоградка Анна Гаврилюк отправилась в Сан-Франциско на кубок мира по регби-7(չաշխատող հղում)
  9. Женская и мужская сборные России по регби-7 сыграют на Кубке мира в Сан-Франциско(չաշխատող հղում) (ռուս.)
  10. ВСЕРОССИЙСКИЙ МОТОКРОСС (ռուս.)
  11. Игрок женского РК "Кубань" стала чемпионом Европы по регби-7 (ռուս.)
  12. «Андрей Кузин объявил состав на Лиссабон». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  13. «Андрей Кузин внес изменения в состав сборной России». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  14. «Определен состав женской сборной России по регби-7 на Олимпиаду в Токио» (ռուսերեն). ТАСС. 2021 թ․ հուլիսի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  15. «Rugby Sevens - ROC vs Great Britain - Pool A Results». Tokyo 2020. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  16. «Дебют на медаль: на Олимпийских играх в Токио стартует турнир по регби-7». РИА НОВОСТИ Спорт (ռուսերեն). 2021. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել