Անմեղ մեղավորներ (ֆիլմ, 1945)

Անմեղ մեղավորներ (ռուս.՝ Без вины виноватые), խորհրդային կինոներկայացում, որը նկարահանվել է 1945 թվականին, ռեժիսոր Վլադիմիր Պետրովի կողմից` Ալեքսանդր Օստրովսկու համանուն կատակերգության մոտիվներով[1][2][3][4]։

Անմեղ մեղավորներ
ռուս.՝ Без вины виноватые
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1945
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Պետրով
Սցենարի հեղինակՎլադիմիր Պետրով
ԴերակատարներԱլլա Տարասովա, Վիկտոր Ստանիցին և Վլադիմիր Դրուժնիկով
ՕպերատորՎլադիմիր Յակովլև
ԵրաժշտությունՆիկոլայ Կրյուկով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն92 րոպե

Սյուժեն խմբագրել

Հյուրախաղերով հեռավոր քաղաքներից մեկն է ժամանել հայտնի դերասանուհի Ելենա Կրուչինինան։ Դա նրա հայրենի քաղաքն է, որտեղ ժամանակին նա ուներ սիրած էակ և որդի։ Իր սիրեցյալը լքել էր նրան՝ հանուն հարուստ հարսնացուի, իսկ որդին մահացել էր...

Ահա և անցել է 17 տարի։ Իր խաղով և բարությամբ Կրուչինինան մեծ տպավորություն էր թողել տեղի հասարակության վրա։ Երիտասարդ դերասան Նեզնամովը չի կարողանում հասկանալ, թե ով է իր առջև կանգնած... Իրականում դա ամենալավ կի՞նն է, որ երբևէ հանդիպել է իրեն, թե՞ մի անպատկառ դերասանուհի, որ լքում է իր երեխաներին, ինչպես որ պատմում են նրա մասին։ Նեզնամովը դեռևս չգիտի, որ Կրուչինինան իր մայրն է...

Դերասանական կազմ խմբագրել

Դերակատար Կերպար
Ալլա Տարասովա Ելենա Կրուչինինա
Վիկտոր Ստանիցին Նիլ Դուդուկին
Բորիս Լիվանով Գրիգորի Մուրով
Վլադիմիր Դրուժնիկով Գրիգորի Նեզնամով
Ալեքսեյ Գրիբով Շմագա

Նկարահանող խումբ խմբագրել

Կինոգործիչ Ներդրումը
Վլադիմիր Պետրով սցենարիստ
Վլադիմիր Պետրով ռեժիսոր
Վլադիմիր Յակովլև օպերատոր
Նիկոլայ Կրյուկով կոմպոզիտոր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ялтинский календарь 30 июня». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  2. 45 ЛЕТ НАЗАД БЫЛА ВПЕРВЫЕ ВВЕДЕНА ВИСОКОСНАЯ СЕКУНДА
  3. Советские и российские лауреаты Венецианского кинофестиваля
  4. Сергей ГАРМАШ «позвонил бы Достоевскому, бабушке и деду»