Անճոռնի ես 3

Անճոռնի ես 3

«Անճոռնի ես 3» (անգլ.՝ Despicable Me 3), Illumination Entertainment ստուդիայի լիամետրաժ համակարգչային մուլտֆիլմ, «Անճոռնի ես 2» նույնանուն ֆրանշիզայի երրորդ մասը և մուլտֆիլմի սիքվելը։ Պրեմիերան կայացել է 2017 թվականի հունիսի 14-ին Անսիի փառատոնին։ ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 30-ին։

Picto infobox cinema.png
Անճոռնի ես 3
անգլ.՝ Despicable Me 3
300x350px
Despicable Me 3 logo.svg
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ և ստերեոկինո
Ժանրկինոկատակերգություն
Շարքի մասն էDespicable Me?
ՌեժիսորՊիեր Քոֆֆին
ՍցենարիստՍինկո Պաուլ
ՀնչյունավորումՍթիվ Կարել, Քրիստեն Ուիգ, Թրեյ Փարքեր և Ջենի Սլեյթ
ՊրոդյուսերՔրիս Մելեդանդրի
Գործադիր պրոդյուսերՔրիս Ռենո
ԵրաժշտությունԷյտոր Պերեյրա
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունIllumination Entertainment
ԴիստրիբյուտորUniversal Studios և UIP-Dunafilm[1]
Տևողություն90 րոպե
ՇարքDespicable Me?
Թվականհուլիսի 6, 2017[2], օգոստոսի 25, 2017, հուլիսի 5, 2017 և հունիսի 29, 2017[1]
ՊարգևներSynergy Award?
MPAA վարկանիշPG
Բյուջե75 000 000 $
Շահույթ1 034 799 409 $[3]
despicable.me

ՍյուժեԽմբագրել

Սուպերգործակալներ՝ Գրյուի և Լյուսիի ընտանիքում մեծանում են երեք երեխա։ Գրյուն հակաչարագործական լիգայի անդամ է, և նրա առաջադրանքն է խախտել Բալտազար Բրետտի պլանները, ով մանուկ հասակում հանդես էր գալիս, որպես բացասական կերպար հեռուստատեսային սերիալում, բայց սերիալը փակել են, երբ Բալտազարը մեծացավ։ Տղան ոխ պահեց, կարծելով, որ նա չի ինքնաիրացվել, և որոշեց դառնալ իսկական չարագործ։ Նա պատրաստվում է գողանալ հսկա ադամանդ։ Գործողությունը խախտվեց, բայց Գրյուն և Լյուսին չկարողացան բռնել չարագործին։

Չիրականացված առաջադրանքի համար ամուսիններին հեռացնում են լիգայից, իսկ մինիոնների մեծ մասը լքում են տիրոջը։ Հիմա Գրյուն և Լյուսին պետք է իրենց նվիրեն ընտանիքին։ Հաջորդ առավոտ նրանց հաղորդագրություն է ուղարկում Գրյուի զույգ եղբայր՝ Դրյուն, ում գոյության մասին Գրյուն ոչինչ չգիտեր։ Դրյուն առաջարկում է եղբորը միավորվել և հետ դառնալ հանցավոր անցյալ, ինչպես նաև վերականգնել կարգավիճակը լիգայում։ Երկուսով նրանց կհաջողվի կանգնեցնել Բալտազարին։ Մինչդեռ հանցավորին հաջողվում է գողանալ թանկարժեք քարը։ Անդամանդի ուժը նա պլանավորում է օգտագործել մեծ ռոբոտի մեջ, ինչի շնորհիվ նա կոչնչացնի Հոլիվուդը։

ՍտեղծումԽմբագրել

«Մինիոնները» մուլտֆիլմի հաջողությունից հետո, Քրիս Մելեդանդրին՝ երկու մուլտֆիլմերի հեղինակը հայտնեց, որ մտադիր է ստեղծել երրորդ մասը, ստեղծելով լիարժեք տրիլոգիա[4][5][6]։ Բայց պաշտոնապես նախագիծը հայտարարվեց 2015 թվականի նոյեմբերի 18-ին։ Ֆիլմը սկսեցին նկարահանել 2016 թվականի փետրվարին։ Ֆիլմը հայտնվեց էկրաններին 2017 թվականի հունիսի 29-ին։

ՄարքեթինգԽմբագրել

2016 թվականի դեկտեմբերի 14-ին ներկայացվեց մուլտֆիլմի թրեյլերը[7]։

Դերերը թարգմանել ենԽմբագրել

  • Սթիվ Կարել - Գրյու/Դրյու,նրա զեւյգ եղբայրը
  • Քրիստեն Ուիգ - Լյուսի,Գրյուի կինը
  • Տրեյ Պարկեր - Բալտազար Բրետ
  • Միրինդա Կոսգրոուվ - Մարգո,Գրյուի և Լյուսիի մեծ աղջիկը
  • Դենա Գեյեր - Էդիտ,Գրյուի և Լյուսիի միջին աղջիկը
  • Նեվ Շարրել - Ագնես,Գրյուի և Լյուսիի փոքր աղջիկը
  • Դժուլի Էնդրյուս - Մարլենա,Գրյուի և Դրյուի մայրիկը
  • Պյեր Կոֆֆին - մինիոններ, թանգարանի տնօրեն
  • Էնդի Նայման - Կլայվ
  • Մայկլ Բիտտի - սպիյով մարդ/ TMZ լրագրող

Ռուսական դուբլյաժԽմբագրել

  • Սերգեյ Բուրունով - Գրյու/Դրյու,նրա զեւյգ եղբայրը
  • Ստանիսլավ Տիկունով - Բալտազար Բրետ
  • Իրինա Կիրեեվա - Լյուսի,Գրյուի կինը
  • Էլիզա Մարտիրոսովա - Մարգո,Գրյուի և Լյուսիի մեծ աղջիկը
  • Վասիլիսա Էլդարովա - Էդիտ,Գրյուի և Լյուսիի միջին աղջիկը
  • Վասիլիսա Սավկինա - Ագնես,Գրյուի և Լյուսիի փոքր աղջիկը
  • Ալեքսեյ Վոյտյուկ - թանգարանի տնօրեն
  • Անդրեյ Կազանցեվ - Ֆրիտց
  • Ալեքսեյ Կոլգան - Սայլաս Նայսպոպս
  • Յոլա Սանկո - Մարլենա,Գրյուի և Դրյուի մայրիկը
  • Ալյոնա Ֆալալեեվա - Վալերի Դա Վինչի
  • Դանիիլ Էլդարով - սպիյով մարդ/ TMZ լրագրող
  • Իվան Կալինին - Կլայվ

ԾանոթագրություններԽմբագրել