Անձևացյաց լեռներ, լեռներ Հայկական Տավրոսի արևելյան հատվածում, Վանա լճից հարավ֊արևելք։ Կենտրոնական մասը, Մոկս գետի վերին հոսանքի մոտ՝ ունի մոտ 3812 մետր բարձրություն, արևմտյան վերջավորությունը հասնում է Խիզան գետի կիրճին, արևելյանը՝ սահմանափակվում է Գյուրանդաշտ անունով բարձրադիր գոգավորությամբ։ Արևելյան և արևմտյան ծայրաթևերը ցածրադիր են, բայց 300 մետրից ոչ պակաս։ Բարձր գագաթները ձյունածածկ են լինում նույնիսկ օգոստոսին։ Հյուսիսային լանջին հայտնի է Արտոս գագաթը, հարավայինում՝ Առնոսը։ Հյուսիսային լանջերին կան փոքրիկ սառցադաշտեր։ Անձևացյաց լեռներից հարավ է գտնվում Գարգար անունով կիրճը, որտեղով անցնում են դեպի Նարեկ, Մոկս, Խիզան և Շատախ տանող ճանապարհները[1]։

Անձևացյաց լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Թուրքիա
ԼեռնաշղթաՀայկական Տավրոս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 279 — 992 էջ։