Անձանձոր, վայր, բնույթն ու տեղադրությունը՝ անորոշ։ Հիշատակում է վրաց հեղինակ Լեոնտիո Ռուիսեցին․ «Եվ գնաց Փառնավազը և՝ գրավելով Հունաստանին սահմանա(կից) Անձանձորը՝ եկեղեցով (եկլեցով) վերադարձավ Կղարջք (Կլարջեթ), որը (նույնպես) գրավեց, ապա եկավ Մցխեթ»։ Այլ ձեռագրերում՝ Անձիձոր, Անձորեթ։ Ա․ Բրոսսեն ուղղում է Անձեանցձոր ձևով, Մելիքսեթ-Բեկը ուղղակի նույնացնում է «Անձախիձոր»-ի Անձահիձոր տարբերակին։ Հմմտ վրաց հեղինակ Ջուանշեր Ջուանշերյանի հիշատակած Անձիանձորի հետ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 279 — 992 էջ։