Անհատական հոգեբանություն

Անհատական հոգեբանություն,

  • առանձին մարդու՝ անհատի հոգեբանությունը
  • արտասահմանյան իդեալիստական հոգեբանության մեջ ուղղություն, որի հիմնադիրն է ավստրիացի հոգեբան Ա. Ադլերը։ Այդ ուղղությունը հոգեկանի զարգացման շարժիչ ուժը համարում է մարդկանց անհատապաշտական ձգտումները և, այդ ըմբռնմամբ, մարդու հոգեկան կյանքը դիտում մարդկանց հասարակական-պատմական հարաբերություններից դուրս։

Անհատական հոգեբանությունը որոշակի ընդհանրություններ ունի գերմանացի փիլիսոփա Ֆ. Նիցշեի ծայրահեղ անհատականության փիլիսոփայության հետ։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 424