Տնտեսական անհավասարություն

Տնտեսական անհավասարություն, տնտեսական բարեկեցության տեսանկյունից խմբի անհատների, բնակչության խմբերի կամ երկրների միջև տարբերություն։ Տնտեսական անհավասարության խնդիրը վերաբերում է արդարությանը, արդյունքների և հնարավորությունների հավասարությանը։

Տնտեսական անհավասարություն
Դիմանկար
 Economic inequality Վիքիպահեստում

Տնտեսական անհավասարության ցուցանիշներ[1] խմբագրել

  • Բնակչության եկամտի կամ եկամտի անհավասարության տարբերակում
  • Գույքի անհավասարության կամ հարստության բաց
  • Սպառման անհավասարություն

Գնահատման մեթոդներ խմբագրել

  • Ջինիի գործակից
  • Դեցիլային գործակից՝ եկամուտների տարբերակվածությունը՝ 10 % ամենահարուստ և 10 % ամենաաղքատ ընտանիքների եկամուտների մեջ
  • Բնակչության ամենաաղքատ/ամենահարուստ խավերի տվյալ մասի մասնաբաժինը ընդհանուր եկամտի/գույքի մեջ
  • Լոգարիթմական միջին շեղում (MLD)[2]

Տնտեսական անհավասարության տեսակետների և ուսումնասիրությունների պատմություն խմբագրել

Եկամուտների և գույքի անհավասար բաշխումը երկար ժամանակ սխալ չէր համարվում։ Եկամտային անհավասարության խնդրին առաջիններից մեկն անդրադարձել է 15-րդ դարի հումանիստ Մատեո Պալմիերին էր։ «Քաղաքացիական կյանքի մասին» երկխոսության մեջ նշում է, որ հարուստներն ավելի շատ գումար ունեն, քանի որ ավելի տաղանդավոր և աշխատասեր են։ Ընդհանրապես ընդունվում է այն գաղափարը, որ տաղանդն ու քրտնաջան աշխատանքը վարձատրվում են փողով։ Առաջինը, ով մշակել է տնտեսական տեսությունը՝ կասկածելով եկամտի արդար բաշխման վրա՝ Կարլ Մարքսն է։ Վերլուծելով կապիտալի ձևավորումը և շարժումը՝ Կարլ Մարքսը ձևակերպել է վարձու աշխատողներին շահագործման գաղափարը։ Իր աշխատանքի արդյունքներից մեկը մաթեմատիկական բանաձևն էր, որը գնահատում է շահագործման աստիճանը՝ որպես ավելցուկային արժեքի չափի հարաբերակցությունը աշխատանքի արժեքին։ Այլ կերպ ասած, այն ժամանակի այն հարաբերակցությունը, որի ընթացքում աշխատողը արժեք է ստեղծում ուրիշների համար`իր համար աշխատանքի ժամանակին (ստեղծելով իր աշխատավարձի համարժեքը)։

Կարլ Մարքսը կարծում էր, որ կապիտալիստական աշխարհում տնտեսական տարբերակման բարձրացման գործընթացը շարունակվում է. հարուստներն ավելի են հարստանում, աղքատները՝ աղքատանում, իսկ միջին խավը՝ անհետանում։

19-րդ դարի վերջին Վիլֆրեդո Պարետոն բացահայտել է իտալական տնային տնտեսությունների շրջանում եկամտի բաշխման հատուկ կառուցվածքը, որը բնութագրվում էր եկամտի 80% համակենտրոնացում ընտանիքների 20% -ում։ Նա հավատում էր, որ տնտեսական անհավասարության աստիճանը, հարուստ մարդկանց մասնաբաժինը բնակչության շրջանում`մշտական է։

Պիտիրիմ Սորոկինը պնդում է, որ երկար ժամանակահատվածների տնտեսական անհավասարության աստիճանը պետք է տատանվի հայտնի հաստատունի շուրջ։ Ենթադրելով, որ անհավասարության կամ հավասարության աստիճանի չափից ավելի բարձրացումը հավասարապես հղի է ազգային աղետով և ընդվզմամբ[3]։

Տնտեսական անհավասարության փոփոխությունների պատմություն խմբագրել

Մինչև 20-րդ դար խմբագրել

Անհավասարության առաջացումը կարելի է նկատել մարդու զարգացման վաղ փուլերում։ Անհավասար բաշխումը հանդիպում է նաև այն հասարակությունում, որտեղ ռեսուրսների ավելցուկ կա։

Ըստ Վալտեր Շեյդելի և Սթիվեն Ֆրիզենի գնահատականների, Հռոմեական կայսրությունում եկամտի անհավասարության մակարդակը կազմել է մոտ 0,42 ... 0,44:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Measuring inequality. A three-headed hydra (eng) // The Economist. — 2014.
  2. Piketty, Thomas, 1971- Capital in the twenty-first century. — Cambridge Massachusetts. — viii, 685 pages с. — ISBN 9780674430006, 067443000X, 9780674369542, 0674369548
  3. Branko Milanovic Introducing Kuznets waves: How income inequality waxes and wanes over the very long run (eng) // VOXEU. — 2016.