Անկյունային խեյլիտ (շրթնաբորբ), բերանի մեկ կամ միաժամանակ երկու անկյունների բորբոքումն է[1][2]։ Հիմնականում անկյունները լինում են կարմիր, ճաքճքված և կեղևակալած[3]։ Դրանք կարող են լինել դյուրագրգիռ և ցավոտ[3]։ Այս վիճակը կարող է շարունակվել մի քանի օրից մինչև տարիներ[3]։ Անկյունային խեյլիտը շրթնաբորբի տարատեսակ է[4]։

Անկյունային խեյլիտ կարող է առաջանալ վարակից, գրգռիչ գործոնների և ալերգենների ազդեցությամբ[3]։ Վարակը կարող է հանդիսանալ սնկային հիվանդություն հարուցված Candida albicans-ով և բակտերիալ հիվանդություն հարուցված Staphilacocus aureus-ով[3]։ Գրգռիչ գործոններ են հանդիսանում անհարմար ատամնապրոթեզները, շրթներկը, բերանից թքահոսությունը, բերանով շնչառության պատճառով դրա չորությունը, արևայրուքը, ծխելը ու փոքր վնասվածքները[3]։ Ալերգիկ գործոնների շարքում հանդես են գալիս ատամի մածուկը, դիմահարդարման նյութերը և սնունդը[3]։ Հիմնականում նշված գործոններից մի քանիսի միաժամանակյա առկայությունը բերում հիվանդության զարգացման։ Նպաստող գործոններից են թերսնուցումն ու ընկճված իմունային համակարգը[2][3]։ Ախտորշման գործում մեծ դեր ունեն վարակների հայտնաբերման նպատակով կատարվող հետազոտությունները[3] և սպեղանու միջոցով ալերգենի հայտնաբերման թեստը։

Անկյունային խեյլիտի ունի պատճառահետևանքային բուժում պաշտպանական կրեմների կիրառմամբ[3]։ Հակասնկային և հակաբակտերիալ կրեմները նույնպես կիրառվում են, եթե խեյլիտը զարգացել է սնկային կամ բակտերիալ վարակով պայմանավորված[3]։ Անկյունային խեյլիտը հաճախակի դրսևորվող խնդիր է[3]։ Այն հանդիպում է բնակչության 0,7%-ի մոտ[5]։ Այն համեմատաբար հաճախ հանդիպում է երեխաների մոտ և 30-60տարեկան մարդկանց շրջանում[3]։ Ներկայումս հիմնական պատճառներից են նաև օրգանիզմում երկաթի անբավարարությունը և տարբեր վիտամինային անբավարարւթյուններ[2]։

Ախտանշանները խմբագրել

 
Angular cheilitis – a fissure running in the corner of the mouth with reddened, irritated facial skin adjacent.
 
A fairly mild case of angular cheilitis extending onto the facial skin in a young person (affected area is within the black oval).

Անկյունային խեյլիտը ունի հստակ տեղակայում(բերանի անկյուններ), բայց բավական անհատական ընթացք։ Քանի որ հիվանդության զարգացման հնարավոր պատճառները և նպաստող գործոնները շատ բազմազան են, հիվանդ մարդուց վարակվելու դեպքում մյուս անհատի մոտ այն ունենում է բավական տարբերվող դրսևորում։ Այն հիմնականում ախտահարում բերանի 2 անկյուններն էլ, բայց հանդիպում է նաև մեկ անկյան ախտահարում[1]։ Որոշ դեպքերում բորբոքումը կարող է սահմանափակվել շրթունքների լորձաթաղանթով, մեկ այլ դեպքում բորբոքումը կարող է անցնել վերմիլիոն սահմանը (եզրը ,որտեղ շրթունքը ավարտվում է և սկսվում է մաշկը)`ընդգրկելով նաև դեմքի մաշկը։

Սկզում բերանի անկյուններում առաջանում են մոխրասպիտակավուն խտացումներ և հարակից էրիթեմաներ(կարմրություն)[3] Ավելի ուշ բերանի շուրջը առանձնանում են կարմիր եռանկյունաձև տարածություններ, այտուց(էդեմա), և մաշկի ճաքճքվածություն բերանի անկյունային հատվածներում[1][3]։ Բերանի անկյուններում շրթունքի լորձաթաղանթը դառնում է ճաքճքված, կեղեվակալած, ատրոֆիկ[1][3]։ Հիմնականում արյունահոսություններ չեն լինում[6]։ Այն հատվածներում, որտեղ մաշկը ներգրավված է,կարող են առաջանալ բերանի անկյունից ճառագայթող ճաքեր։ Առաջացող մաշկաբորբը, որը կարող են նմանեցնել էկզեմայի, կարող է տարածվել և ընդգրկել նաև թշի և կզակի մաշկը[1]։ Եթե ներգրավված է Staphylacoccus aureus-ը ,ապա վնասվածքի հատվածում նկատվում է ոսկեդեղին կեղևակալում[7]։ Քրոնիկ անկյունային խեյլիտի ժամանակ հանդիպում է մաշկի փխրունություն և վնասված հատվածում հատիկավոր շարակցական հյուսվածքի առաջացում[1][3]։

Երբեմն նպաստող գործոնները կարող են լինել տեսանելի, ինչպիսին դեմքի ստորին երրորդականի բարձրության նվազումն է վատ պատրաստված արհեստական ատամնաշարերի կամ ատամների բնական մաշվածության արդյունքում, որի հետևանքով դիտվում է ստործնոտային գերփակում «ծնոտների գերվերածածկ»[8]։ Եթե խեյլիտը զարգացել է սննդային անբավարարության պատճառով, առկա են նաև այլ ախտանշանները, որոնցից է լեզվաբորբը (լեզուն մեծացած է)։ Արհեստական ատամնաշար կրող մարդիկ անկյունային խեյլիտին զուգահեռ կարող են ունենալ էրիթեմատոզ լորձաթաղանթ հատկապես վերին ատամնաշարի տակ[1]՝ առաջացնելով արհեստական ատամնաշարով պայմանավորված բերանաբորբ։ Սովորաբար վնասվածքները արտահայտվում են քորով, ցավով, այրոցի և խոնավության զգացումով[3][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Scully, Crispian (2008). Oral and maxillofacial medicine : the basis of diagnosis and treatment (2nd ed.). Edinburgh: Churchill Livingstone. էջեր 147–49. ISBN 9780443068188.
  2. 2,0 2,1 2,2 Park, KK; Brodell RT; Helms SE. (July 2011). «Angular cheilitis, part 2: nutritional, systemic, and drug-related causes and treatment» (PDF). Cutis. 88 (1): 27–32. PMID 21877503. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 19-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 Park, KK; Brodell, RT; Helms, SE (June 2011). «Angular cheilitis, part 1: local etiologies». Cutis. 87 (6): 289–95. PMID 21838086.
  4. Martin, Elizabeth (2015). Concise Medical Dictionary (անգլերեն). Oxford University Press. էջ 136. ISBN 9780199687817. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  5. Lyons, Faye (2014). Dermatology for the Advanced Practice Nurse (անգլերեն). Springer Publishing Company. էջ 95. ISBN 9780826136442. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  6. Wood, NK; Goaz, PW (1997). Differential diagnosis of oral and maxillofacial lesions (5th ed.). St. Louis [u.a.]: Mosby. էջեր 64–65, 85. ISBN 978-0815194323.
  7. Coulthard P, Horner K, Sloan P, Theaker E (2008). Master dentistry volume 1, oral and maxillofacial surgery, radiology, pathology and oral medicine (2nd ed.). Edinburgh: Churchill Livingstone/Elsevier. էջեր 180–81. ISBN 9780443068966.
  8. 8,0 8,1 Treister NS, Bruch JM (2010). Clinical oral medicine and pathology. New York: Humana Press. էջեր 92–93, 144. ISBN 978-1-60327-519-4.