Անկարգապահություն, վարքի կանոնները խախտելու հակումը և նրա դրսևորումները, որոնք կարող են պայմանավորված լինել ինչպես այդ կանոնների վատ իմացությամբ (չգիտակցված անկարգապահություն), այնպես էլ անփորձությամբ, խառնվածքի, դրդապատճառների և հուզական ոլորտի աոանձնահատկություններով, սեփական վարքագիծը վերահսկելու և ըստ կանոնների կարգավորելու անկարողությամբ։ Վերջին դեպքում առկա է լինում բարոյական սկզբունքների յուրացման և ինքնագիտակցության զարգացման անբավարար մակարդակ։ Ըստ այդմ էլ անկարգապահության հաղթահարման համար տարբեր դեպքերում պետք Է կիրառել դաստիարակչական տարբեր մեթոդներ։ Կարևոր է զարգացող անձի մեջ սոցիալական շփման հմտությունների ձևավորումը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ա․ Ա․ Նալչաջյան, Է․ Ա․ Ալեքսանդրյան, Հոգեբանական բառարան, Երևան։ Լույս, 1984