Բելառուսի Հայրենական մեծ պատերազմի պատմության պետական թանգարան

Բելառուսի Հայրենական Պատերազմի պատմության պետական թանգարանը Բելառուսում Հայրենական Մեծ պատերազմի մասունքների ամենամեծ պահոցն է։

Բելառուսի Հայրենական մեծ պատերազմի պատմության պետական թանգարան
Տեսակռազմական թանգարան և թանգարան
Երկիր Բելառուս
ՏեղագրությունՄինսկ
ՎայրԲելառուս
Ղեկավարության նստավայրՄինսկ, Բելառուս և Մինսկ, Բելառուս
Հիմնադրվել էսեպտեմբերի 30, 1943
Այցելուներ234 900 մարդ (2012)
Կայքwarmuseum.by և war.museum.by/en(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1943 թվականի սեպտեմբերի 30-ին, Կոմկուսի (բոլշևիկների) որոշմամբ։ Բացվել է 1944 թվականի նոյեմբերի 7-ին։ 2014 թվականի հուլիսի 2-ին թանգարանը տեղափոխվեց նոր շենք։

Հիմնադրամներ խմբագրել

Մոտ 141.000 միավոր պահեստավորում օգտագործվում են ցուցադրություններում ցուցադրելու, մասսայական (զանգվածային) միջոցառումներ անցկացնելու, պատերազմի տարիների նյութերը ուսումնասիրելու համար։

Նոր մասնաշենք խմբագրել

Թանգարանի նոր մասնաշենքը «Հերոս քաղաք Մինսկ» կոթողով համալիրում է և կազմում է միասնական ճարտարապետական անսամբլ։ Թանգարանի շենքի գլխավոր ճակատը հրավառության խորհրդանշական ճառագայթների տեսքով է կառուցված։ Յուրաքանչյուր ճառագայթի վրա պատերազմի իրադարձությունները պատկերող բարձրաքանդակներ են։

Ճարտարապետական պլանում թանգարանը կազմված է 4 բլոկներից` ըստ պատերազմի տարիների քանակի։ Բլոկները միավորում է «Պատերազմի ճանապարհ» ցուցասրահը։

Թանգարանում 10 ցուցասրահ է և Հաղթանակի սրահը (տեղադրված է ապակե գմբեթի տակ)։

Թանգարանի ընդհանուր մակերեսը 15 հազար քառ. մետր է, ցուցասրահներինը` 3,6 հազար քառ. մետր։

Թանգարանային ֆոնդը հիմնական ֆոնդի 143 հազար առարկաներից է կազմված։

Թանգարանի 10 ցուցասրահները կառուցված են ըստ իրադարձությունների ժամանակագրության (սկսած մինչպատերազմյան օրերից և ռազմական գործողություններից մինչև ողջ երկրի վերակագնումը)։ Հաղթանակաի սրահը հուշային է (հավերժացված են Սովետական Միության հերոսների անունները, թվարկված են ռազմական իրադարձությունները)։ Նոր մասնաշենքը սարքավորված է մուլտիմեդիայի համալիրներով (պլազմային էկրաններով, ինստալացիաներով)։

Անց են կացվում Հայրենական մեծ պատերազմի բոլոր բաժիններին վերաբերվող ընդհանուր և թեմատիկ էքսկուրսիաներ։

Ֆոնդեր խմբագրել

Պահպանվում են մոտ 143 հազար նմուշներ։ Օգտագործվում են ցուցադրության, մասսայական միջոցառումների անցկացման, պատերազմական շրջանի նյութերի հետազոտման համար[1]։

Կոլեկտիվի գիտական աշխատանք խմբագրել

  • Թանգարանային հավաքածուների գիտական տեղեկությունների նախապատրաստում
  • Առկա ցուցադրությունների կառուցում
  • Ուղեցույցների, ալբոմների կազմում

Ցուցանմուշներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելառուսի Հայրենական մեծ պատերազմի պատմության պետական թանգարան» հոդվածին։