Անի Դավթյան

հայ իրավաբան

Անի Համլետի Դավթյան (հունվարի 20, 1967(1967-01-20)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան։ Իրավաբանական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր։

Անի Դավթյան
Ծնվել էհունվարի 20, 1967(1967-01-20)[1] (55 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1988)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր (2002)
Մասնագիտությունիրավաբան

ԿենսագրությունԽմբագրել

Անի Դավթյանը ծնվել է 1967 թվականի հունվարի 20-ին, Երևան քաղաքում։ 1988 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1991 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1994 թվականին՝ Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում պաշտպանել է իր թեզը՝ «Քաղաքացիական դատավարության փորձաքննություն» թեմայով, իսկ 2000 թվականին նույն համալսարանում դոկտորական ատենախոսություն՝ «Գերմանիայի քաղաքացիական դատավարության մասին օրենքը»։ 2002 թվականից իրավաբանական գիտությունների դոկտոր է[2]։

Աշխատանքները վերաբերում են քաղաքացիական, մասնավորապես համեմատական քաղաքացիական դատավարության հիմնախնդիրներին։

ԵրկերԽմբագրել

  • Экспертиза в гражданском процессе, Москва, 1995.
  • Гражданское процессуальное право Германии, Москва, 1995.
  • Гражданский процесс в Германии и странах СНГ, Ереван, 2000.
  • Փաստաբանի մասնակցությունը քաղաքացիական դատավարությանը։ (դասախոսություն), Դավթյան Ա. Հ., ԵՊՀ. Քաղաքացիական իրավունքի ամբիոն, Երևան, Երևանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հրատարակություն, 2000[3]։
  • Քաղաքացիական դատավարություն։ Ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար, Երևան, Տիգրան Մեծ, 2007[4]։
  • Гражданский кодекс зарубежных стран: Учебное пособие / [С. А. Алехина, А. Г. Давтян, М. Э. Мирзоян, В. Ю. Кулакова], М-во образования и науки Российской Федерации, Московская гос. юридическая акад. им. О. Е. Кутафина ; под ред. А. Г. Давтян, Москва, Проспект, 2011.
  • Քաղաքացիական դատավարություն։ Ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար / Ա. Հ. Դավթյան, 2-րդ լրամշակված հրատարակություն, Երևան, Ոսկան Երևանցի, 2012[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1599
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. Դավթյան Անի Համլետի (2000)։ Փաստաբանի մասնակցությունը քաղաքացիական դատավարությանը։ դասախոսություն։ Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հրատ 
  4. Դավթյան Անի Համլետի (2007)։ Քաղաքացիական դատավարություն։ Ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար։ Երևան: Տիգրան Մեծ։ ISBN 978-99941-0-212-9 
  5. Դավթյան Անի Համլետի (2012)։ Քաղաքացիական դատավարություն։ Ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար (2-րդ լրամշակված հրատ ed.)։ Երևան: Ոսկան Երևանցի։ ISBN 978-99930-0-212-3 

Արտաքին հղումներԽմբագրել