Անի Արտուշի Դաշյան (հուլիսի 18, 1988(1988-07-18)), հայ լրագրող, հաղորդավարուհի[1]։

Անի Դաշյան
Ծնվել էհուլիսի 18, 1988(1988-07-18) (35 տարեկան)
ԿրթությունՇիրակացու ճեմարան
Մասնագիտությունհաղորդավար և լրագրող

Կենսագրություն խմբագրել

Անի Դաշյանը ծնվել է 1988 թվականի հուլիսի 18-ին, Երևանում[2]։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում, որն ավարտել է 2005 թվականին։ 2005-2009 թվականներին ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնում։ Այն ավարտելուց հետո մինչ 2011 թվականը սովորել է Հայաստանի ԳԱԱ լրագրության բաժնի մագիստրատուրայում։ Ուսանողական տարիներին՝ 2006-2008 թվականներին սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարության բաժնում։ 2008 թվականից եղել է «Բում» ամսագրի գլխավոր խմբագիրը[3]։ Նույն թվականից աշխատանքի է անցել «Դար 21» հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար և լրագրող։

Եղել է «Հայ 10», «Կեսօր», «Կարմիր շրթներկ» հաղորդումների հաղորդավարը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ամուսինս արդեն հասցրել է նվերներով ինձ ուրախացնել. Անի Դաշյան». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 18-ին.
  2. «AV Production - Անի Դաշյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 18-ին.
  3. «Դաշյան Անի Արտուշի». www.isec.am. 18․07․2021.

Արտաքին հղումներ խմբագրել